Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ ընտրակղծիքներով ձայն ստացած ուժը և գործիչները պետք է տեղ չունենան խորհրդարանում ու քաղաքական կյանքում։ Նկատի ունի ԲՀԿ–ին։ Եվ ոչ միայն ԲՀԿ–ին։ Թերևս, բոլոր նրանց, ովքեր իր մտքերով չեն հիանում։
Փաշինյանը նաև ասել է, որ ճիշտ կլինի օրենքով արգելել այն կուսակցություններին, որոնք ընտրակեղծիքներով են զբաղվել։
Դեռ մի կողմ թողնենք այն հարցը, որ Նիկոլն իր քաղաքական կյանքի մեծ մասը քարոզել է ընտրակեղծիքների հիմնադիր–նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի օգտին։ Մեկ այլ հարց է տվյալ դեպքում դառնում ուշագրավ։
2008–ին 10 զոհի պատճառ դարձած, դեպքի վայրից ծլկած և հետագայում դատապարտված Նիկոլ ՓաշինյանըՀՀԿ–ՀԱԿ երկխոսության արդյունքում ազատվեց բանտից ու 2012–ին պատգամավոր դարձավ։
Փաշինյանը պատգամավոր դարձավ նաև 2017–ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում։
Եթե 2012–ին Նիկոլը պատգամավորի մանդատը փախցրեց ՀԱԿ–ի հաշվին, ապա 2017–ին նա խորհրդարան մտավ Էդմոն Մարուքյանի հաշվին։ Վերջինս Բ26–ի նոր հաճախորդն էր։
«Ելք» դաշինքը, որի մաս էր կազմում նաև Նիկոլի ՔՊ–ն, ընդունել է 2017–ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և հաճախորդական էնտուզիազմով վերցրել մանդատները։ Ընտրություններ, որոնք աչքի ընկան ընտրակաշառքի աննախադեպ քանակով. ռեյտինգային կոչված ընտրակարգն էր այդպիսի պատկեր ապահովել։
2017–ին ձևավորվեց ամբողջությամբ պրոսերժսարգսյանական կամ առնվազն Սերժ Սարգսյանին լոյալ խորհրդարան։ «Ելք» դաշինքին այդ խորհրդարանում վերապահված էր ընդդիմության դերակատարումը։ Նիկոլի վրա դրված էր Շմայսի ասած՝ դիշովկի ֆունկցիան։
Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը որպես ընդդիմադիր խեղկատակներ ու «արևմտամետներ» էին բերվել ԱԺ, որպեսզի հակառուսական քայլեր անեն, ԵԱՏՄ–ից դուրս գալու նախաձեռնություններ անեն, իսկ ՀՀԿ–ն նրանց ֆոնին հայ–ռուսական հարաբերությունների զարգացման ջատագով երևա։ Ըստ այդմ՝ «Ելք» դաշինքի հայտնվելը խորհրդարանում ևս ընտրակեղծիքի արդյունք է։ Շատ ավելի լկտի ընտրակեղծիքի, քան փող բաժանելով ձայն հավաքելն էր։
Եթե ընդունենք, որ մյուս ուժերը փող են բաժանել, որ տիրեն քվեներին, ապա «Ելք»–ի դեպքում գործ ունենք «հոգևորսության» հետ, քանզի եթե փող բաժանողները չեն թաքցրել իրենց էությունը, ապա «Ելք»–ը խաբել է մարդկանց, խլել նրանց ընդդիմադիր էմոցիան։
Ընտրակաշառքի հարցում մեղավոր է ոչ միայն բաժանողը, այլ նաև վերցնողը։ Բայց ուրիշ մեղավոր էլ կա՝ հաճախորդը։ Եթե շարքային ընտրողը 10.000 դրամով էր իր ձայնը վաճառում, ապա «Ելք» դաշինքը շատ ավելի կեղտոտ գործարքի էր գնացել փողատերերի հետ ու վաճառքի հանել սեփական հոգին։
Տեղին է հիշեցնելը, որ Նիկոլ Փաշինյանը մինչև խորհրդարանում հայտնվելը հաճախորդական ստուգարք հանձնեց։ Նա անուղղակիորեն սատարում էր 2015–ի սահմանադրական հանրաքվեի «այո»–ին։ Այն Սահմանադրության, որը գրել էր ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը, և այն Սահմանադրության, որի շրջանակներում Թովմասյանը ՍԴ նախագահ դարձավ։
Սահմանադրական հանրաքվեի սատարման հարցում իրեն որպես լավագույն հաճախորդ դրսևորած Փաշինյանը պարգևատրվեց պատգամավորական մանդատով։ Այսինքն՝ Նիկոլը մաս կազմեց ընտրակեղծիքին։ Վարչապետ դառնալով՝ նա շարունակում է կեղծիքը, բայց շատ ավելի մեծ մասշտաբով ու ավելի մեծ երեսպաշտությամբ։
Նիկոլ Փաշինյանն՝ ընտրակեղծիքների ծնունդ
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ ընտրակղծիքներով ձայն ստացած ուժը և գործիչները պետք է տեղ չունենան խորհրդարանում ու քաղաքական կյանքում։ Նկատի ունի ԲՀԿ–ին։ Եվ ոչ միայն ԲՀԿ–ին։ Թերևս, բոլոր նրանց, ովքեր իր մտքերով չեն հիանում։
Փաշինյանը նաև ասել է, որ ճիշտ կլինի օրենքով արգելել այն կուսակցություններին, որոնք ընտրակեղծիքներով են զբաղվել։
Դեռ մի կողմ թողնենք այն հարցը, որ Նիկոլն իր քաղաքական կյանքի մեծ մասը քարոզել է ընտրակեղծիքների հիմնադիր–նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի օգտին։ Մեկ այլ հարց է տվյալ դեպքում դառնում ուշագրավ։
2008–ին 10 զոհի պատճառ դարձած, դեպքի վայրից ծլկած և հետագայում դատապարտված Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ–ՀԱԿ երկխոսության արդյունքում ազատվեց բանտից ու 2012–ին պատգամավոր դարձավ։

Հայկ Ուսունց