Կարծիք

29.06.2020 21:10


Մեր «սիրելի» վարչապետը, երբ նշում է, որ ծառայությունից ազատվել է այդ հիմքով, մեղմ ասած ճիշտ չի ասում

Մեր «սիրելի» վարչապետը, երբ նշում է, որ ծառայությունից ազատվել է այդ հիմքով, մեղմ ասած ճիշտ չի ասում

Երբեք չէի ցանկանա ինքս գրել այս ստատուսը, բայց երկրիս վիճակը ստիպում է՝

1992թ. ընդունված «Զինապարտության մասին» ՀՀ առաջին օրենքը իրոք նախատեսել է դրույթ, որ երկու ծառայած եղբայրների երրորդ եղբայրը ազատվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից: Օրենսդրական այդ դրույթը ուժը կորցրած է ճանաչվել 1994թ., ինչից հետո բոլոր «երրորդ» եղբայրները զորակոչվել են բանակ:

Մեր «սիրելի» վարչապետը, երբ նշում է, որ ծառայությունից ազատվել է այդ հիմքով, մեղմ ասած ճիշտ չի ասում: Հիշեցնեմ, որ նա ԵՊՀ-ում ուսուցանել է 1991-1995 թթ. ընթացքում և այդ ժամանակ իրավացիորեն օգտվել է տարկետման իրավունքից: Այսինքն՝ այդ ժամանակ իրեն պետք էլ չի եղել 1992-1994թթ. ընթացքում գործած նորմը: Ինչևէ, 1995թ. աշնանը, երբ իրեն հեռացրել են ԵՊՀ-ից, էական չէր արդեն, այդ «երրորդ» եղբոր նորմը եղել է, թե ոչ, նա 20 տարեկան էր և ենթակա էր պարտադիր զորակոչի: Նա ենթակա էր պարտադիր զորակոչի մինչև 2000 թ. գարունը՝ երկրորդ զավակի ծնվելու պահը: Հարց՝ ինչո՞ւ նա չի զորակոչվել 1995 թվականի աշնանից մինչև 2000 թվականի գարունը: Հարց բոլորին: Ինչո՞ւ չի զորակոչվել, բայց այսօր պատերազմի ժամանակ ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է: Ավելի կարևոր հարց՝ ինչո՞ւ այս հարցը ոչ ոք չի տալի:

Ինչո՞ւ են բոլորը լուռ:

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը