Կարծիք

29.06.2020 18:25


Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը

Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը

Նիկոլ Փաշինյանը հունիսի 26-ին հետևյալ խոստովանություն արեց․ «Մինչ վերջին օրերին մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում մի քանի աղմկահարույց քրեական գործերին, քաղաքական իրադարձություններին, և ԱԺ-ում տեղի ունեցող պրոցեսներին, կորոնավիրուսի համաճարակի իմաստով, ցավոք սրտի, նոր հակառեկորդներ ենք սահմանում»։

Սա ինքնախոստովանական ցուցմունք էր․ վարչապետը փաստում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն պետական ռեսուրսը կենտրոնացված էր այլ բաների վրա։ Մենք ունենք այս պահին արդեն 576 զոհ, քանի որ իշխանությունը զբաղված է եղել աղմկահարույց քրեական գործերով, քաղաքական իրադարձություններով, ՍԴ փոխելով։

Վարչապետը ժողովրդին էր մեղադրում կորոնավիրուսի տարածման համար, այնինչ ստացվում է՝ մեղավորները իշխանության ղեկին են։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը