Քաղաքական

29.06.2020 15:48

Իմքայլականի ինքնախոստովանական «ցուցմունքը»

Իմքայլականի ինքնախոստովանական «ցուցմունքը»

Հունիսի 22-ին Ազգային ժողովում հապճեպ ռեժիմով իշխող ֆրակցիան ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով դադարեցվում են Սահմանադրական դատարանի երեք անդամի լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դառնում է շարքային դատավոր։ Այդ նիստից հետո հայտնի դարձավ, որ իշխանական պատգամավորներից մի քանիսը վարակվել են կորոնավիրուսով։

Կան կասկածներ, որ շատերի մոտ վարակը հաստատվել է ավելի վաղ, քան հունիսի 22-ի քվեարկության օրը, կամ առնվազն ունեցել են ախտանիշներ, բայց քաղաքական հրահանգով գնացել են քվեարկության՝ վտանգելով մյուսների առողջությունը։ Հենց դրանից հետո էլ ԱԺ-ում վարակի տարածումը թափ է առել։

Իսկ դա, ինչպես հայտնի է, քրեորեն պատժելի արարք է։ Մասնավորապես լրատվամիջոցները հղում անելով իրենց աղբյուրներին գրեցին, որ Վիկտոր Ենգիբարյանն ու Հայկ Գևորգյանն են հունիսի 22-ից առաջ թեստ հանձնել։ Քիչ առաջ Ենգիբարյանը հրապարակեց իր թեստի պատասխանը՝ ցույց տալով, որ ինքը հունիսի 23-ին է ստացել պատասխանը, դրանից մեկ օր առաջ էլ՝ քվեարկության օրը երեկոյան թեստ է հանձնել, նույն օրն էլ իբր ախտանիշներ է ունեցել։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ կորոնավիրուսի կասկածներ ունեցող որևէ քաղաքացու միանգամից չեն թեստավորում և առնվազն երկու օր պետք է ախտանիշները պահպանվեն, որպեսզի թեստավորեն։

Պատգամավորը, փաստացի հերքելով, հաստատեց այն կասկածները, որ ախտանիշներ և գանգատներ ունենալով գնացել է ԱԺ և մասնակցել ճակատագրական քվեարկությանը։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։