Կարծիք

29.06.2020 19:45


Երկիրը վաղուց արդեն ապրում է ջունգլիների օրենքով

Երկիրը վաղուց արդեն ապրում է ջունգլիների օրենքով

Ինչ ունենք այսօրվա դրությամբ:

Բառիս բուն իմաստով կոտորվող ազգ, այրվող Ծիծեռնակաբերդ, կապիտուլյացիայի ենթարկված Սահմանադրություն, տեր-պետրոսյանական պարտվողական գծով տարվող արցախյան հիմնախնդիր:

Կարճ ասած` ոչ մի լավ բան չկա Նիկոլի Հայաստանում:

Երկիրը վաղուց արդեն ապրում է ջունգլիների օրենքով` «եղունգ ունես-գլուխդ քորիր» կարգախոսով, որտեղ չկա արդարություն, չկան իրավական հարաբերություններ, չկա ապագայի երաշխիք: Փոխարենը կա անձի խելագար պաշտամունք, ամեն օր խորացող հանրային անջրպետ սևերի ու սպիտակների միջև, քաոս և քաղաքացիական պատերազմի ռեալ վտանգ:

Այս ամենի մեջ կորել են ազգային արժեքները: Փորձեք վարչապետի ելույթներում և ուղերձներում գեթ մեկ անգամ գտնել «ազգային ինքնորոշում», «ազգային ինքնագիտակցություն», «բանակաշինություն» եզրույթները կամ թեկուզ պահանջատիրական մեկ կոչ` Հայոց ցեղասպանության մասով, չհաշված Ապրիլի 24-ին հղած ուղերձը: Չեք գտնի, որովհետև նա չի գործածում նման բառեր: Մեր ազգային նկարագիրն ու բովանդակությունը անհետանում են նրա խոսքում, որտեղ կա անսահման ատելություն քաղաքական հակառակորդ համարվող սեփական հայրենակիցների և անսահման շողոքորթություն թշնամի Ադրբեջանի նկատմամբ:

Սա է իրականությունը, և այս տեմպով մեզ քիչ է մնացել ընթանալու:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը