Կարծիք

29.06.2020 10:34


Դուրս գալ հայ-ռուսական հարաբերությունների դեմ նշանակում է դուրս գալ Հայաստանի պետական շահերի դեմ

Դուրս գալ հայ-ռուսական հարաբերությունների դեմ նշանակում է դուրս գալ Հայաստանի պետական շահերի դեմ

Ինձ հետաքրքիր է՝ Ռուսաստանում ապրող կամ Ռուսաստան խոպան գնացող հայերը ուզո՞ւմ են հայ-ռուսական հարաբերությունները լավ լինեն, թե՞ վատ, հասկանո՞ւմ են, որ հայ-ռուսական հարաբերությունները վատանան, իրենց համար Ռուսաստանում ապրելը կամ աշխատելը շատ դժվար է լինելու…

Պետք է Ռուսաստանում ապրող հայերը գիտակցեն Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների կարևորությունը և մի փոքր էլ խելք ունենան ու իրենք էլ իրենց լուման ներդնեն էդ հարաբերությունների լավացման համար՝ օրինակ, Ֆեյսբուքում սատարեն ոչ թե հայ-ռուսական հարաբերությունները փչացնող արևմտյան գրանտակերներին, հակառուսական հայացքներով իշխանությունը բռնազավթած Նիկոլին ու Ռուսաստանի դեսպանատան դեմ, Պուտինի դեմ պայքարած նիկոլներին, այլ ասենք հայ-ռուսական հարաբերությունների լավացման մեջ մեծ լումա ունեցող, Պուտինի շատ մտերիմ ընկեր Ռոբերտ Քոչարյանին…

Ուզում եմ հասկանալ՝ Ռուսաստանում ապրող հայերը, երբ տեսնում են, որ Հայաստանում գտնվելիս Պուտինը հանդիպում է գերության մեջ գտնվող նախագահ Քոչարյանի տիկնոջը, չեն հասկանո՞ւմ, որ սա մեսիջ է՝ ուղղարկված նաև հենց Ռուսաստանում ապրող հայերին, թե ով է Հայաստանում Ռուսաստանի բարեկամը, ով ոչ...

Մի խոսքով, դուրս գալ հայ-ռուսական հարաբերությունների դեմ նշանակում է դուրս գալ Հայաստանի պետական շահերի դեմ, դառնալ պետական դավաճան ու պետական հանցագործ…

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը