Լրահոս

29.06.2020 10:35


Գեղարքունիքի մարզում Isuzu-ն մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա 1 զոհ 3 տուժած

Գեղարքունիքի մարզում Isuzu-ն մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա 1 զոհ 3 տուժած

Հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, Isuzu մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ փրկարարները:

Մահացածին ու վիրավորներից երկուսին քաղաքացիներն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ճանապարհային ոստիկանությունն ու Սևանի քննչական բաժինը պարզել են՝ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Ավան 3-րդ փողոցի բնակիչ՝ 29-ամյա Վ․ Մնացականյանը։

Վթարի հետևանքով Վ. Մնացականյանը, ուղևորներ՝ Երևան քաղաքի Ավան 3-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Հ․ Մնացականյանը, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի բնակիչ, 29-ամյա Կ․ Չիլինգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Հ․ Համբարձումյանը տեղում մահացել է։

Վ. և Հ. Մնացականյանները հարազատ եղբայրներ են։

Այս խորագրի վերջին նյութերը