Երևանում 65-ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդ երեխայի
Այսօր՝ հունիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, 65-ամյա Սամվել Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով, Բաշինջաղյան փողոցում՝ 5/16 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդ երեխայի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03, այնուհետեւ օգնել է երեխային շտապօգնութան մեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է ոստիկանություն:
«Արմենիա» բժշկական կենտրոնում երեխան առաջին բուժօգնությունը ստանալուց հետո՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, ռեամոբիլով տեղափոխվեց «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Լրատվամիջոցը հայտնում է, որ ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 21 խումբը, ովքեր այս պահին օգնություն են ցուցաբերում վարորդին, քանի որ նրա ինքնազգացողությունը վատացել է: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: