Կարծիք

28.06.2020 22:58


Եթե ԱՀ նախագահը չի կարողանում անգամ արմանաբաբաջանյան սրբապիղծի ոտքը կտրել Արցախից, այլ հակառակը` պաշտոնապես ընդունում է նրան, դա արդեն լուրջ մտահոգվելու առիթ է տալիս

Եթե ԱՀ նախագահը չի կարողանում անգամ արմանաբաբաջանյան սրբապիղծի ոտքը կտրել Արցախից, այլ հակառակը` պաշտոնապես ընդունում է նրան, դա արդեն լուրջ մտահոգվելու առիթ է տալիս

Արցախը ՍՈւՐԲ հող է և սրբապիղծների ոտքը չպետք է դիպչի այդ հողին:

Արմանաբաբաջանյան տականքի Արցախ կատարած այցի և իրենց հայտարարության մասին երեկ խոսել եմ, այսօր մեկ այլ տեսանկյունից կմոտենամ հարցին:

Այն, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն անցնում է թույլատրելի սահմանը, դա ակնհայտ է։
Ի սկզբանե չեմ թաքցրել, և բոլորդ էլ տեղյակ եք, որ նրան, որպես Արցախի նախագահ չեմ տեսել և չեմ տեսնում։
Կարծում եմ` նա խնդիր ունի «ՉԷ» բառի հետ։

Նա չի կարողանում (դեռ չեմ ուզում հավատալ, որ չի ուզում) մերժել ակնհայտ հակապետականների ներխուժումն արցախյան հարցի կարգավորման տիրույթ, բայց եթե չի կարողանում անգամ արմանաբաբաջանյան սրբապիղծի ոտքը կտրել Արցախից, այլ հակառակը` պաշտոնապես ընդունում է նրան, դա արդեն լուրջ մտահոգվելու առիթ է տալիս։

Բարդ շրջափուլ է Արցախի համար, պետք է զգոն լինել...

Հ.Գ. Դեռ չեմ անդրադառնում այն հարցին, թե ինչու է պրն. նախագահն այդ տականքների փոխարեն շարքային քաղաքացիների Արցախ կատարած այցով այդքան մտահոգվում:

Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը