Լրահոս

28.06.2020 22:50


Վարդենիսում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել պարանից կախվելու միջոցով. նա գրություն է թողել

Վարդենիսում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել պարանից կախվելու միջոցով. նա գրություն է թողել

Վարդենիսում հունիսի 27-ին 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել:

Հունիսի 27-ին ժամը 08.30-ին հիվանդանոցից hաղորդում է ստացվել, որ նույն օրը ժ.07.30-ին շտապ օգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկը, որտեղ արձանագրվել է բնակիչներից 1979թ. ծնված տղամարդու Կենսաբանական մահ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ վերջինս տանը հարակից խորդանոցում, թելից գործված պարանով առաստաղի երկաթյա ամրանից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել, որի վերաբերյալ խոհանոցի սեղանին թողել է գրություն:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը