Կարծիք

28.06.2020 12:48


Մեղավորը գտնված է, և այդ մեղավորը... «իշխանության թիկունքում գործող հինգերորդ շարասյունն» է

Մեղավորը գտնված է, և այդ մեղավորը... «իշխանության թիկունքում գործող հինգերորդ շարասյունն» է

Տապոռ Նիկոլը տրորեց հերթական կարմիր գիծը. տվեց-անցավ ևս մեկ ռուբիկոն` անարձագանք թողնելով Իլհամի մեղադրանքները Հայաստանի բոլոր` թե՛ հին, թե՛ նորհեղափոխական իշխանությունների «կրիմինալ», թալանչի, բռնապետական անցյալի ու ներկայի վերաբերյալ։ Դուխը չհերիքեց` հակադարձելու «կիրթ և կառուցողական գործընկերոջը», և ի դեմս իր անկիրթ, անդաստիարակ խոսնակի, հակադարձեց Իլհամին հակադարձած երրորդ նախագահին` ամենակեղտոտ, եղկելի ձևակերպումներով։

Թե բա` «Իլհամի լեզուն երկարել է, որովհետև, ի տարբերություն երկուսուկես տարի առաջվա, նա տեսնում է, որ այսօր Հայաստանի իշխանության եւ ժողովրդի թիկունքում գործում է հինգերորդ շարասյուն»։

«Հինգերորդ շարասյուն» ասելով` բնականաբար, նկատի ունի ընդդիմությանը։ Գիտեք, էլի` Տապոռ Նիկոլը չի ուզում ընդդիմություն ունենալ, աչքով աչք չունի տեսնելու իր «էշին չու ասողներին», հատկապես` Արցախի շուրջ թանձրացած սև, մութ ամպերի մասով, ու բոլորին, առանց բացառության, դիտարկում է որպես «քաղաքական բացիլներ», «շնաբարո դուրսպրծուկներ», որոնց պետք է ամեն գնով ոչնչացնել։ Նոր «խմբագրությամբ»` «հինգերորդ շարասյուն»։ Ասվածից երևի թե պետք է եզրակացնել, որ առաջ Հայաստանում ընդդիմություն չի եղել, և ինքը` «թունդ ընդդիմադիր» Փաշինյանն էլ երբեք ընդդիմադիր չի եղել. ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ էլ առավել ևս Ռոբերտ Քոչարյանին, որին օրը մի քանի անգամ «հոշոտում» էր իր թերթում, որովհետև ուզածը չէր տալիս` չէր ենթարկվում շանտաժի։

Բայց կարևորը դա չէ։ Կարևորն այն է, որ գտել է, թե ում վրա բարդել պատասխանատվությունը, եթե Արցախի հարցում, Աստված մի արասցե, մեզ համար անդառնալի բացասական զարգացումներ լինեն. Իլհամը կարողանա իր և կամպանիայի լուռ համաձայնությամբ մեզ միակողմանի զիջումներ պարտադրել ու անցկացնել իր երազած «փուլային կարգավորումը», կամ, բախվելով «հինգերորդ շարասյան» դիմադրությանը, նոր պատերազմ սանձազերծի Արցախի դեմ։

Մի տարի առաջ ասում էր` Արցախում կան «դավադիրներ», որոնք պատրաստվում են հողեր հանձնել, մեղքը գցել ինձ վրա, հիմա ասում է` Ալիևի ձեռքերը երկարել են, որովհետև Հայաստանում «հինգերորդ շարասյուն» կա։ Վաղն էլ կասի` տանուլ տվեցինք ճակատամարտը, որովհետև «հինգերորդ շարասյունը» կապում էր իմ ձեռքերը, քննադատում էր, չէր թողնում «շնչել», բանակցել` ինչ պետք է, ինչ ուզում եմ, ինչ կարող եմ։

Եվ եթե կա մեկը, ում պետք է մեղադրել դրա համար, ապա դա «Հայաստանի իշխանության և ժողովրդի թիկունքում գործող հինգերորդ շարասյունն է». ինքը էդ գործում չկա ու չի եղել...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը