Լրահոս

28.06.2020 11:01


13 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 736 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

13 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 736 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 426 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 565-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 205 է, ընդհանուր առողջացածներինը՝ 13 116, փաստացի բուժվողներինը՝ 10 964: Մեկ օրում թեստավորվել է 2066 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 109 173 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը