«Հաղթանակ» զբոսայգու դիմաց բախվել են «Lada 21010»-ն ու մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Հունիսի 27-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում, Ազատության պողոտայում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի դիմաց բախվել են «Lada 21010» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը՝ բժշկի և վարորդի գլխավորությամբ, նախ տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերեցին մոտոցիկլավարին, որից հետո նրան տեղափոխեցին թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկելեն ավտոմեքենան, դարձի են բերել մոտոցիկլը, դադարեցրել նրա բենզինի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում:
Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը:
«Հաղթանակ» զբոսայգու դիմաց բախվել են «Lada 21010»-ն ու մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Հունիսի 27-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում, Ազատության պողոտայում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի դիմաց բախվել են «Lada 21010» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը՝ բժշկի և վարորդի գլխավորությամբ, նախ տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերեցին մոտոցիկլավարին, որից հետո նրան տեղափոխեցին թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, դարձի են բերել մոտոցիկլը, դադարեցրել նրա բենզինի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: