Քաղաքական

27.06.2020 22:58

2 առանձնատուն, 3 հողամաս, 30 մլն դրամ ու 48 հզր դոլար․ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է հայտարարագիրը

2 առանձնատուն, 3 հողամաս, 30 մլն դրամ ու 48 հզր դոլար․ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է հայտարարագիրը

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել հայտարարատու տարվա 2019 թվականի հայտարարագրերը։

Արգիշտի Քյարամյանը հայտարարագրել է 2 առանձնատուն, 3 հողամաս, ավտոտնակ՝ ավտոհանգրվան, ավտոկայանատեղի, ընդերքիմաս, որոնք ունեցել է մինչև 2017 թվականը, երբ դեռ դատախազ էր։

Քյարամյանը հայտարարագրել է նաև 1 MERCEDES-BENZ C 180 մակնիշի մեքենա, 6000 ԱՄՆ դոլար փոխառություն։

Քյարամյանի դրամական միջոցները կազմում են 30 մլն ՀՀ դրամ, 48․000.00 ԱՄՆ դոլար։

8 մլն դրամը գերազանցող զարդեր և ժամացույցներ ևս Քյարամյանը հայտարարագրել է։

Հայտարարագրեր է ներկայացրել նաև Արգիշտի Քյարամյանի կինը՝ Ռուզաննա Քյարամյանը։

2019 թվականին ներկայացված 2018-ի հայտարարագրում Արգիշտի Քյարամյանի կինը հայտարարագրել է 26մլն դրամ և 46000 ԱՄՆ դոլար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։