Կարծիք

27.06.2020 19:19


Եթե մարդը երեխայի է անիծում, ինչպե՞ս կարող է Նարեկացի սիրել

Եթե մարդը երեխայի է անիծում, ինչպե՞ս կարող է Նարեկացի սիրել

Մի հին ֆիլմից (վերնագիրը չեմ հիշում) մի դրվագ դաջվել է գիտակցությանս մեջ: Նացիստական համակենտրոնացման ճամբարում մարդկանց տանում էին գազախցիկներ: Ու այդ ընթացքում ճամբարի բարձրախոսներից հնչում էր դասական երաժշտություն (կարծեմ՝ Վագներ), որը միացրել էր գերմանացի տոհմիկ ազնվական ճամբարի պետը:

Գուցե զուգահեռը կոռեկտ չէ, բայց ամեն անգամ, երբ Ֆեյսբուքում կարդում եմ որևէ դասախոսի, անվանի գիտնականի, արվեստագետի, պոեզիայի սիրահարի, բոլորի կողմից որպես մտավորական ճանաչված կամ իրեն այդպիսին ներկայացնող որևէ մեկի ստատուսները` ինչ-որ մեկի երեխաների հասցեին անեծքներով, ինչ-որ մեկի ծնողների հասցեին հայհոյանքներով, ինչ-որ մեկին առանց դատ ու դատաստանի կախելու կամ մորթելու կոչերով, ինչ-որ մեկի գլուխը ջարդելու կամ վառելու պատրաստակամությամբ, միանգամից այդ ֆիլմի այդ տեսարանն եմ հիշում: Որովհետև այդ նույն մարդիկ, այդ նույն ստատուսներից հինգ րոպե առաջ տեղադրած էին լինում կամ հինգ րոպե հետո տեղադրում են Նարեկացու տողեր` Աստծո ու բարության մասին, Համո Սահյանի բանաստեղծությունը` սիրո ու քնքշության մասին, Շարականներ կամ Բախի խորալներ…

Մտածում ես՝ եթե մարդը երեխայի է անիծում, ինչպե՞ս կարող է Նարեկացի սիրել, եթե մարդը Շարական է սիրում, ինչպե՞ս կարող է մյուսի ծնողին հայհոյել: Այդպես չի լինում` կա՛մ մեկն է, կա՛մ մյուսը: Ֆալշ կա, շիրայոտ ֆալշ։

Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը