Կարծիք

27.06.2020 18:23


Ողջ ազգին շոգին դիմակով խեղդում եք, որ արտակարգ դրությունը պահեք

Ողջ ազգին շոգին դիմակով խեղդում եք, որ արտակարգ դրությունը պահեք

Մի բան հարցնեմ։ Եթե Հայաստանը ոչ կառանտին մտցներ, ոչ էլ այս շոգին դիմակ կրելու պարտադրանք, կորոնավիրուսից վարակվածների ու մահերի այս ահռելի քանակը որ ունենք, ավելի շատ էր լինելո՞ւ։

Ակնհայտ է, որ ազգը զանգվածաբար վարակվելով առաջ է գնում, մեռնողներին էլ մեռնում են, այս իշխանություններն էլ կորոնավիրուսի դեմ պայքարում տապալեցին ամեն ինչ, հիմա ողջ ազգին շոգին դիմակով խեղդում եք, որ ի՞նչ՝ որ պայքարի պատրանք ստեղծեք, արտակարգ դրությունը պահեք, որ դրա քողի տակ այսօր գրավեք Սահմանադրական դատարանը, վաղը՝ ձեզ չենթարկվող ԶԼՄ-ները, որ մի քիչ էլ ավելի երկարաձգեք ձեր քնձռոտ իշխանությունը, որը այս ազգին լրացուցիչ խնդիրներից զատ ոչինչ տալ չի կարող...

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը