Կարծիք

27.06.2020 16:11


Քարանձավային բնազդներ

Քարանձավային բնազդներ

Կարելի է հիանալ հեղափոխական առաջնորդով, ողջունել «կոռուպցիայի դեմ պայքարի» անվան տակ նրա պատվերով քրեական գործերի հարուցումը և «ընտրովի անցումային արդարադատության» իրականացումը, հրճվել նրա հրահանգով, ձեր կարծիքով, անարժան գործիչներին ասֆալտին փռելը և ողջունել հակաօրինական «օրենքների» ընդունումը, նաև «չնկատել» հակասոցիալական բնույթ ունեցող գույքահարկի ավելացման մասին օրենքը, ըստ պահի թելադրանքի՝ հակասական հայտարարությունները, նույնիսկ արդարացնել նրա և կառավարության կողմից համաճարակի դեմ անկարողությունը։

Բայց հիանալ և ծափահարել առաջնորդի վիրավորական, իր հետ համաձայն չեղող գործիչներին սպառնալը, հայհոյախառն արտահայտություններն ու ժեստերը (օր․ « դմփցնեմ»), ցույց է տալիս, որ մեր հասարակության գերակշիռ մասը զուրկ է տարրական քաղաքակրթական մակարդակից և առաջնորդվում է քարանձավային բնազդներով։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը