Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հոսպիտալացվել է «Մուսալեռ» հանրախանութի տնօրենը
Հունիսի 25-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի և դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 63-ամյա Վահան Շ.ն է:
Իրավապահները պարզել են, որ Վահան Շ.-ն «Մուսալեռ» հանրախանութում, որը գտնվում է Ֆուչիկի փողոցում, ծեծի է ենթարկվել վիճաբանության մեջ մտած Երևանի բնակիչներ, 35-ամյա Վռամ Պ.-ի, 35-ամյա Հարություն Ե.-ի կողմից, որի ժամանակ նշված անձինք հարվածներ են հասցրելՎահան Շ.-ի մարմնի տարբեր մասերին:
Հիվանդանոցում ոստիկաններին բժիշկներն հայտնել են, որ վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հոսպիտալացվել է «Մուսալեռ» հանրախանութի տնօրենը
Հունիսի 25-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի և դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 63-ամյա Վահան Շ.ն է:
Իրավապահները պարզել են, որ Վահան Շ.-ն «Մուսալեռ» հանրախանութում, որը գտնվում է Ֆուչիկի փողոցում, ծեծի է ենթարկվել վիճաբանության մեջ մտած Երևանի բնակիչներ, 35-ամյա Վռամ Պ.-ի, 35-ամյա Հարություն Ե.-ի կողմից, որի ժամանակ նշված անձինք հարվածներ են հասցրել Վահան Շ.-ի մարմնի տարբեր մասերին:
Հիվանդանոցում ոստիկաններին բժիշկներն հայտնել են, որ վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Վահան Շ.-ն «Մուսալեռ» հանրախանութի տնօրենն է: