Քաղաքական

26.06.2020 18:13

Ապրում ենք նիկոլիզմի ժամանակաշրջանում․ սա ուղիղ ճանապարհ է դեպի բռնապետություն․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

Ապրում ենք նիկոլիզմի ժամանակաշրջանում․ սա ուղիղ ճանապարհ է դեպի բռնապետություն․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

Մենք երկու տարի շարունակ ապրում ենք նույն ժամանակաշրջանում, որը ժողովրդավարության հետ որևէ աղերս չունի, Նիկոլիզմի ժամանակաշրջանում, և ես ամենևին զարմացած չեմ Փաշինյանի արտահայտություններից, որովհետև դա իր ոճն է։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը։

«Դեռևս 2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը վերջանգիր ներկայացրեց և շանտաժի ենթարկեց Հայաստանի Հանրապետությանը։ Եվ երկու տարի առաջ նա քայլեր է կատարում դեպի իր իշխանության բացարձակայնություն, նա ցանկանում է դառնալ միապետ , բռնապետ․․․ այդ ճանապարհով է գնում։ Իր հայտարարությունը ԱԺ-ում բավականին ծիծաղելի, անհեթեթ հակաժողովրդավարական և հակապետական հայտարարություն էր, որը բնորոշ է, օրինակ՝ Ներոնին, Կալիգուլային, Գեբելսին, Հիտլերին՝ բռնապետերին: Ի՞նչ է նշանակում՝ նրանք, որոնք չեն եղել իմ կողմնակիցը և չեն եղել հեղափոխության ջատագովներ, խորհրդարանում չեն լինելու: Եթե այդպես է, թող Նիկոլ Փաշինյանը բոլոր պետական կառույցներն ուղարկի թոշակի, կառավարի միայն ինքը, իր ընտանիքի անդամները՝ ցարի դեկրետներով: Սա ուղիղ հարված էր բազմակարծությանը»,-ասաց Շարմազանովը:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։