Փաշինյանը շատ արագ հեռացվելու է իշխանությունից և կանգնելու է դատարանի առաջ
Բազմիցս քննադատել ենք Հայաստանի ապաշնորհ իշխանությունների վարած արտաքին քաղաքայանությունը, որը կարելի է բնութագրել մեկ բառով` ձախողված: Սակայն այսօրվա դրությամբ ձախողման աստիճանը այնքան է խորացել, և Հայաստանի Հանրապետության միջազգային վարկն այնպես է գահավիժել, որ թշնամի երկրի նախագահը կանգնում`ամոթանք է տալիս մեզ: Փաշինյանի կողմից անչափ սիրված ու հարգված, սակայն այդպես էլ «սիրո» մեջ փոխադարձ պատասխան չտված Իլհամ Ալիևը նախօրեին նշել է, որ Հայաստանի ամբողջ պատմությունը ամոթի պատմություն է: Նա մոռացել է, որ Ադրբեջան պետությունը գոյություն ունի ընդամենը մի քանի տասնամյակ, և եթե չկազմավորվեր Խորհրդային Միությունը և ադրբեջանցիներին որբի կարգավիճակից չհաներ, Ալիևի նախնիները այդպես էլ կմնային վայրի ցեղ` հեռու աշխարհի քաղաքակրթությունից ու արժեքներից:
Բռնապետական Ադրբեջանի ղեկավարը հայերիս հետ այսօր խոսում է այնպիսի ցինիկ բառամթերքով, ինչպիսին չի խոսել երբևէ: Ալիևն ի լուր աշխարհի հայտարարում է, որ Հայաստանը բռնապետություն է, որ ՀՀ իշխանությունը լրագրողների է ճնշում: Հազարավոր քաղբանտարկյալներ ունեցող Ադրբեջանը այսօր մեզ դասեր է տալիս` բարքերի և դիրքերի ինչպիսի՜ անկում, ինչպիսի խայտառակություն մեզ` գիտակից հայերիս համար…. Բավական չէ` միջազգային հանրության առաջ ենք ամաչում Փաշինյանի նմանի պատճառով, հիմա էլ արդեն թշնամին է մեզ վերաբերվում, որպես «Ճ» կլասի պետության եւ ժողովրդի։
Այն թշնամին, ով Ռոբերտ Քոչարյանի օրոք չէր համարձակվում մեկ խոսք ավել արտաբերել: Հայր Ալիևը Քոչարյանի հետ հանդիպումներում իրեն դրսևորում էր չափազանց զգուշավոր և զգաստացած: Սերժ Սարգսյանի օրոք նույնպես ադրբեջանցին գիտեր իր տեղը և չէր հանդգնում առճակատ ագրեսիվ ու վիրավորական արտահայտություններ անել:
Իսկ այսօ՞ր: Ի՞նչ է կատարվում այսօր: Ոչինչ, ընդամենը քաղում ենք փաշինյանական տհաս քաղաքականության դառը պտուղները:
Ո՞վ է Իլհամին այդքան սանձարձակ լինելու քարտ-բլանշ տվել` դե իհարկե, Նիկոլ Փաշինյանը, ով վարչապետ դառնալու առաջին իսկ օրվանից լծվել է արբեջանասիրություն քարոզելու եղկելի գործին: Երբ դու «կիրթ ու կառուցողական» ես կոչում մեկին, ում հրամանով քո զնիվորների գլուխն են կտրում, ուրեմն դու հետագա հանցավոր ազատություն ես տալիս նրան իր արարքներում և խոսքերում:
Այսօր Ադրբեջանի նախագահը արտահայտվում է այն նույն լեքսիկոնով, Հայաստանի անկախության անցած տարիները բնութագրում է այն նույն ձևով, ինչպես որ Փաշինյանն է արտահայտվում միջազգային կառույցներում, մասնավորապես` ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթներում: Նիկոլը նվաստացնում է Հայաստանը, և նույնը անում է Իլհամը:
Նման գործելաոճով, համոզված եմ, Փաշինյանը շատ արագ հեռացվելու է իշխանությունից և կանգնելու է դատարանի առաջ:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից