Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 23 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ծառայության Կենտրոնական մարմնի որոշ ստորաբաժանումներ, Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային առանձին բաժիններ աշխատում են սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով.
Իրավաբանական բաժին-1
Ավան և Նոր Նորքի բաժին-2,
Արաբկիր և Քանաքեռ- Զեյթունի բաժին-2,
Շենգավիթի բաժին-1,
Պետբյուջեի օգտին բռնագանձումների բաժին-3,
Սյունիքի մարզի Սիսիանի բաժանմունք-1:
«Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը կարող է ձգձգվել, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն կարող է պատասխան չտրվել ակնկալվող ժամկետներում, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը:
Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ 23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս ախտորոշում: Վերջիններս գտնվում են բուժման փուլում, իսկ նրանց հետ անմիջական շփում ունեցած աշխատակիցները ինքնամեկուսացված են»,-ասվում է ծառայության տարածած հաղորդագրությունում: