Դատարանը բավարարել է Արմեն Ամիրյանի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը և կալանք է դրել կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի գույքի և դրամական միջոցների վրա 3 մլն դրամի չափով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Արմեն Ամիրյանը հայցադիմում էր ներկայացրել՝ ընդդեմ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, որը դատարանը վարույթ է ընդունել։
Հայցին կից Ամիրյանը նաև միջնորդություն էր ներկայացրել՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։
Տվյալ դեպքում հայցվորը նշել է, որ պատասխանող Հովհաննես Գալստյանը հայցը ներկայացնելու օրվա դրությամբ և կանխատեսելիորեն ապագայում շարունակելու է հայցվոր Արմեն Ամիրյանի վերաբերյալ զրպարտություն հանդիսացող տեղեկություններ տարածելը, վիրավորանքներ հնչեցնելը, քանի որ այդ մասին հայտարարել է՝ պատասխանելով իր էջում մեկնաբանությանը։
«Ղարիբյանը առնվազն ապահովագրեց ինքն իրեն նոր մեղադրանքներից և շանս ստացավ նվազեցնելու վիրավորանքի ռիտորիկան, որին ես շռայլորեն տուրք եմ տալիս իրենց մեղքը չընդունող չինովնիկների հանդեպ: Ես ընդունում եմ, որ դա էսթետիկ չէ, բայց արդարացի մտածում եմ, որ եթե պետական պաշտոնյան սնվում է իմ հարկերի հաշվին, այն բանի համար, որ հեշտացնի իմ կյանքը կինոյում ու փոխարենը անում է հակառակը, ուրեմն նրան կեղտի հետ շաղախելն էլ քիչ է»,- ապրիլի 21-ին գրել է Գալստյանը։
Հայցվոր կողմը գտնում է, որ առկա է հիմնավոր մտավախություն, որ պատասխանողը կօտարի իր գույքը, ներառյալ՝ դրամական միջոցները, ինչը ներկայացվող հայցադիմումի հնարավոր բավարարման դեպքում կհանգեցնի դատական ակտի կատարման անհնարինությանը կամ կդժվարացնի դրա կատարումը։
Դատարանն արձանագրել է, որ ներկայացված միջնորդությունը պարունակում է հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ և նշված հայցի ապահովման միջոցները համաչափ են ներկայացված պահանջին ու հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին, ինչպես նաև այն, որ հայցվորի մտավախություններն ուշադրության արժանի են։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին հաղորդագրություն տարածվեց, թե 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:
Հաղորդագրությունից հետո Գալստյանը հայտարարել էր, թե Ամիրյանը գումար է պահանջել և ստացել, մինչդեռ՝ Արմեն Ամիրյանը հերքել է վերջինիս հայտարարությունը ՝ նշելով, որ վերջին օրերին Հովհաննես Գալստյանը հրապարակային բազմաթիվ զրպարտչական ու վիրավորական արտահայտություններ է արել, ինչն անպատասխան չի մնալու։ Ամիրյանը նշել է, որ նա անձամբ պետք է հրապարակայնորեն հերքի զրպարտությունները և ներողություն խնդրի վիրավորանքների համար։