Քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքական հիմնախնդիրները, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի գրասենյակում այսօր տեղի է ունեցել ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնած հերթական քննարկումը, որի ընթացքում ակումբի անդամ և հրավիրված փորձագետները խոսել են արտաքին քաղաքական հիմնախնդիրների, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային այլ զարգացումների մասին։
Քննարկման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի ներկա փուլն ու միջազգային տարբեր կառույցներում՝ հատկապես Եվրոպական խորհրդարանում, դրան վերաբերող գնահատականների ու քաղաքական դիրքոշումների վատթարացման փաստն էր։
Մտահոգիչ է համարվել այն իրողությունը, որ վերջին ժամանակաշրջանում հեղինակավոր միջազգային ատյանների փաստաթղթերում օգտագործվում են բացառապես Ադրբեջանի համար նախընտրելի ձևակերպումներ։ Ընդգծվել է, որ սա հետևանք է ՀՀ արտաքին գործերի նախարարության և խորհրդարանական դիվանագիտության բացարձակ անգործության, և Ադրբեջանի իշխանություններին շարունակաբար հաջողվում է հօգուտ իրենց փոխել բանակցային գործընթացի էությունն ու դրա վերաբերյալ միջազգային կառույցների մոտեցումները։
Քննարկման մասնակիցները միակարծիք են եղել, որ Հայաստանում և Արցախում վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցած քաղաքական զարգացումներն էապես փոխել են բանակցային գործընթացի տրամաբանությունը և թուլացրել հայկական երկու պետությունների դիրքերը թե՛ բանակցությունների սեղանի շուրջ և թե՛ միջազգային տարբեր հարթակներում։
Անդրադարձ է եղել նաև հարակից տարածաշրջաններում՝ հատկապես Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։ Քննարկվել է Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Լիբիայում և Իրանի շուրջ շարունակվող զարգացումների ընթացքը և դրանց հնարավոր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա։ Այս համատեքստում շեշտվել է նաև այն փաստը, որ ՀՀ իշխանությունները գրեթե չեն մասնակցում տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումների քննարկմանը ո՛չ բազմակողմանի և ո՛չ էլ երկկողմանի ֆորմատներում։ Ավելին, վերջին ամիսների ընթացքում նկատելի է պաշտոնական Երևանի հարաբերությունների ակտիվության նվազում նաև մեր ավանդական գործընկերների և դաշնակից երկրների հետ։ Առանձին քննարկվել են Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վերջին զարգացումները և մեզ համար դրանց հնարավոր հետևանքները։
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովն առաջիկայում շարունակելու է Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու անվտանգային հիմնախնդիրներին նվիրված քննարկումների շարքը։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի
լրատվական ծառայություն