Մեկնաբանություն

26.06.2020 14:00


Փաշինյանը, Ալիևն ու Տեր-Պետրոսյանն՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Փաշինյանը, Ալիևն ու Տեր-Պետրոսյանն՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Հարևան սուլթանատում՝ Ադրբեջանում, ելույթ է ունեցել Իլհամ Ալիևը և մեր երկրի դեմ օգտագործել նույն այն բառապաշարը, որն օգտագործում են Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր–Պետրոսյանը։

Իլհամը, հղում անելով իրեն անսահմանորեն հարգող Նիկոլի ասածներին, Հայաստանը որակել է որպես ավազակապետություն։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ մեր երկիրը մինչև «թավշյա» հեղափոխությունը 20 տարի ղեկավարել են բանդիտները և թալանչիները, մեր բանակում իշխել են գողերը։ Նրա համար հիմք են հանդիսացել Փաշինյանի ասածները. վերջինիս նա համարում է սորոսական շրջանակների դրածո։

Ուշագրավն այն է, որ Ալիևը որևէ թթու խոսք չի ասում ՀՀ 1–ին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հասցեին։ Եվ դա բնական է, քանզի մենք էլ եթե Ադրբեջանում Լևոնի պես մեկին ունենայինք, հաստատ որևէ թթու խոսք չէինք ասի։

Տեղին է հիշեցնելը, որ ավազակապետություն ձևակերպումը Հայաստանի հասցեին առաջինն օգտագործել է Տեր–Պետրոսյանը։ Ի դեպ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նրա նախընտրած տխրահռչակ փուլային տարբերակը մինչև հիմա ընդունվում է Ադրբեջանում, քանզի դա հայկական կողմի կապիտուլյացիան կլինի։ Փաշինյանի հետ ունեցած մյունխենյան դեբատների ժամանակ փուլայինի հանդեպ իր հիացմունքը Ալիևը ևս մեկ անգամ հաստատեց։

Ինչ մնում է Նիկոլ Փաշինյանի հասցեին Ալիևի հնչեցրած քննադատությանը և վիրավորանքներին (թալանչի, ծխախոտի մաքսանենգությամբ զբաղվող և այլն), ապա Ադրբեջանի ֆյուրերիկի այդ խոսքերը նշանակում են, որ մենք գործնականում այլևս չունենք բանակցային ֆորմատ, ինչն Ադրբեջանի ցանկությունն էր տարիներ ի վեր։ Փաշինյանն ամեն ինչ հասցրել է պատերազմի, որի մանդատը չի ստացել հայ ժողովրդից։

Փաշինյանի վարած ներքին ու արտաքին խայտառակ քաղաքականության արդյունքում Հայաստանն ու Արցախն այնպիսի վիճակում են հայտնվել, որ մենք շատ վատ ցուցանիշներ ունենք կորոնավիրուսային ու տնտեսական առումներով։ Արտաքին դաշտում էլ իզգոյացել ենք։

Քաղաքական պատճառներով լարվել են Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունները։ Փաստացի զրո օրակարգ կա ԱՄՆ–ՀՀ հարաբերություններում։ Վրաստանի հետ կորոնավիրուսային թեմայով լեզվակռվի մեջ հայտնվեցինք։ ԵՄ–ն էլ որոշեց որպես կորոնավիրուսային վատ արդյունքներ ունեցող երկիր ՀՀ քաղաքացիներին թույլ չտալ իր տարածք։

Մինչև այս թյուրիմացություն իշխանությանը չվռնդենք ու նորմալ իշխանություն չձևավորենք, մեր երկիրը շարունակելու է հարվածներ ստանալ, իսկ Ալիևի պես դիշովկեն շարունակելու է հաչել Հայաստանի ու Արցախի դեմ (Լևոնի գաղափարական հենքով ու Նիկոլի «պասով», իհարկե)։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը