Կարծիք

26.06.2020 13:36


Մարդու մեջ կորել է մարդը, և սա հղի է անկանխատեսելի հետևանքներով

Մարդու մեջ կորել է մարդը, և սա հղի է անկանխատեսելի հետևանքներով

Հայաստանը փոքր երկիր է, այստեղ բոլորը բոլորին եթե ոչ անձամբ, երկրորդ կամ երրորդ անձերի շնորհիվ հաստատ ճանաչում են, ընկեր են, սանիկ, համակուրսեցի, քավոր-սանիկ և այլն: Ոնց էլ լինի մի օր իրար կհանդիպեն Նիկոլը և մյուսները, ՍԴ ինքնահռչակ Վահեն և մյուսները, քպ-ները և բհկ-ները, էդմոնները և մենք, մի խոսքով, հիմա հարց, ինչո՞ւ է Նիկոլը բոլորին այսպես լարում իր դեմ, էդ ինչ առյուծի կաթ է կերել, որ մարդկային ամեն ինչ փորձում է ոչնչացնել․․ Եթե իրեն թվում է հավերժ է Լենինի պես, սխալվում է, մի օր մի դալանում նրա դեմ կկանգնի մեկը ում ծնողին, եղբորը, հարազատին ինքը բացիլ է անվանել․․․

Մարդկային ամեն ինչ ոչնչացնելու այս նիկոլիզմը հոգեբանության մեջ մենակի սինդրոմ ունի․․ Եվ չի բացառվում, երբ շուտով հերթական մեկ այլ էքսցենտրիկ ելույթում ինքն իրեն բացիլ կանվանի և կինքնատուգանվի, կամ կհայտարարի, թե պատրաստվում է կտրել իր ձեռքը, որովհետև այն իրեն չի ենթարկվում․․․ Ամեն ինչ դեռ առջևում է, սպասենք ուղիղ եթերում մահապատժի տեսարանների․․

Մարդու մեջ կորել է մարդը և սա հղի է անկանխատեսելի հետևանքներով: Մի օր հաստատ կյանքը կկանգնեցնի դեմ առ դեմ, իրար աչքերի մեջ նայել չեք կարողանա ու ինքնասպան կլինեք:

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը