Քաղաքական

26.06.2020 11:09

Մենք գնում ենք դեպի պետական կառույցի կործանման, որը բերելու է պետության կործանման (տեսանյութ)

Մենք գնում ենք դեպի պետական կառույցի կործանման, որը բերելու է պետության կործանման (տեսանյութ)

Ինչ կատարվեց Սահմանադրական դատարանի հետ կարելի է բնութագրել ռուսերեն հայտնի հայտարարությունով՝ против лома нет приема: Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Իշխանյանի խոսքերով, բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին. «Ցավոք սրտի, Հայաստանում քաղաքական բիրտ ուժի դեմ դուրս եկան ոչ թե քաղաքական ուժերը, այլ՝ իրավաբանները՝ մի քանի դատավորներ, ՍԴ անդամներ, փաստաբաններ:

Այդ ամեն ինչի թիկունքում պետք է կանգնեին այն քաղաքական ուժերը, որոնք հռչակել են ժողովրդավարություն, լիբերալիզմ, իրավական պետություն, սակայն նրանք իրավաբաններին թողեցին անպաշտպան:

Եվ ինչ կարող էին անել այդ իրավաբանները, ՍԴ անդամները միայն օրենքներով ու իրավունքով պայքարելով մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի հետ, որին ենթարկվում են ուժային կառույցները, քննչական մարմինները, ԿԳԲ-ն, որոնք հանձնարարելով նաև հետապնդումներ է սկսում. «Նրանք պայքարեցին այնքան, որքան կարող էին՝ առանց լուրջ աջակցության՝ ոչ հասարակության ոչ քաղաքական ուժի: Մենք գնում ենք դեպի պետական կառույցի կործանման, որը բերելու է պետության կործանման: Ես շատ վատատես եմ»:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։