Սահմանադրական հանրաքվեն չեղարկելու մասին որոշում դեռևս ոչ ոք չի կայացրել․ ՍԴ աշխատակազմի ղեկավար
Հրապարակի հարցազրույցը ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի հետ։
-ԱԺ նախագահը երեկ պաշտոնական տեղեկագրում հրապարակել էր սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը, որն այսօրվանից ուժի մեջ է մտնում։ Դա ՍԴ աշխատակազմի գործառույթների մասով ի՞նչ է ենթադրում, դուք որեւէ գործառույթ ունե՞ք իրականացնելու, քանզի, ըստ այդ օրենքի, ՍԴ 3 անդամ պետք է դադարեն պաշտոնավարել։
-Ճիշտն ասած՝ այդ հարցի վերաբերյալ ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի, որովհետեւ էստեղ մեկնաբանությունների ենթակա բազմաթիվ հարցեր կան օդում կախված։ Օրինակ՝ տիկին Ալվինա Գյուլումյանն է ասում, որ ինքը պաշտոնը ստանձնել է 2014 թվին, ընդ որում՝ ինքն այդ ժամանակ, երբ պաշտոնը ստանձնել է, ոչ թե նախկինում կասեցված է եղել, եկել շարունակել է, այլ լրիվ նոր հիմունքներով է այդ պաշտոնը ստանձնել։ Բացի դրանից, ինքը 2015 թ․ փոփոխություններից հետո այս տարի՝ 2020 թվականին, ընտրվել է ՍԴ փոխնախագահ։ Հիմա, օրինակ, ինձ համար հարց կա՝ ինքը շարունակո՞ւմ է պաշտոնավարել, թե՞ չէ։ Դրա համար այդ հարցերի ամենահստակ լուծումը միայն Սահմանադրությամբ չէ, մենք նաեւ օրենք ունենք ՍԴ-ի մասին, որին օրենսդիրը դեռ չի անդրադարձել։
-Ընդդիմադիրները, բազմաթիվ իրավաբաններ պնդում են, որ այս սահմանադրական փոփոխությունների ընդունումն օրենքի կոպիտ խախտմամբ է տեղի ունեցել, որ դրանով սահմանադրական կարգի տապալում է եղել, սահմանադրական հեղաշրջում։
-Ես հիմա պարտավոր չեմ բոլորի տված որակումներին արձագանքել, ամեն մարդ իր կարծիքի տերն է, ես մի բան գիտեմ, որ Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում, որը Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո չի փոփոխվել։ Այսինքն, հո միայն Սահմանադրությո՞ւնը չէ, Սահմանադրությունից բխող իրավական ակտեր գոյություն ունեն նաեւ։ Հիմա, Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելուց հետո ենթադրվում է, որ օրենսդիրը հաջորդ էտապում պիտի անցնի իրենց կատարած փոփոխությունից բխող իրավական ակտերում փոփոխություններ կատարելուն, որպեսզի հանրային կյանքը հնարավոր լինի կարգավորել։ Հակառակ դեպքում մենք միայն Սահմանադրություն կունենայինք, ուրիշ ոչ մի օրենք չէինք ունենա։
-Բայց օրենսդիրն այդ մասին չի խոսում, Ձեր նշած այդ իրավական ակտերի փոփոխություն կարծես թե չի նախաձեռնել, եւ վաղը կարող է գան ասեն՝ Սահմանադրության մեջ փոփոխություն ենք արել, որով պետք է ՍԴ երեք դատավոր հեռանա։
-Ես չգիտեմ՝ միայն ասելով հնարավո՞ր է։ Միայն ասելով չէ, մեր հասարակական կյանքը հո ասելո՞վ չի կարգավորվում, օրենքներով է, չէ՞, կարգավորվում։ Հիմա ես Ձեզ մի բան ասեմ՝ սահմանադրական հանրաքվեն չեղարկելու մասին որոշում դեռեւս չի ընդունվել։ Սահմանադրության այն հոդվածը, որն Ազգային ժողովը փոփոխել է, դրված է սահմանադրական հանրաքվեի, որը չեղարկելու մասին որոշում դեռեւս ոչ ոք չի կայացրել։ Այսինքն, եթե էսօր կառավարությունը որոշում կայացնի արտակարգ դրությունը չեղարկել, օրենքով սահմանված 55-65 օրվա ժամանակահատվածում պետք է նշանակվի հանրաքվեի անցկացման օրը։ Այս պահի դրությամբ ուրիշ ոչ մի իրավական ակտ գոյություն չունի։ Այսինքն՝ մեր երկրի քաղաքացիները, որոնք սպասում էին, որ պիտի հանրաքվեի միջոցով իրենց վերաբերմունքն արտահայտեին, նրանք այդ սպասման մեջ են, ոչ մի որոշում չկա, որ հանրաքվեն չեղարկվել է։
-Հիմա Սահմանադրական դատարանը եւ նրա աշխատակազմն այս օրենքից բխող որեւէ աշխատանք իրականացնո՞ւմ են։
-ԱԺ նախագահի այդ հրապարակման էլեկտրոնային տարբերակին ես ծանոթացել եմ, բայց փաստաթղթեր, գրություններ, որոցով պետք է իմ գործողություններում ես նոր բան մտածեմ, չեմ ստացել։ Ես աշխատում եմ իմ սովորական ռեժիմով։

Մանրամասները՝ Հրապարակ-ում։