Քաղաքական

26.06.2020 09:56

Երևանի քաղաքապետի կնոջ ընկերուհին նշանակվել է ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ․ «Հրապարակ»

Երևանի քաղաքապետի կնոջ ընկերուհին նշանակվել է ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ․ «Հրապարակ»

«Քաղաքապետի կնոջ ընկերուհուն՝ Քրիստինե Վարդանյանին, վերջապես տեղավորեցին աշխատանքինա նշանակվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ։

Ի դեպ, նա նաև ԲՀԿ-ի ավագանու ցուցակում է ընդգրկված եղել։ Նա և Հայկ Մարությանի կինը՝ չեխուհի Իվան, Բժշկական համալսարանում միասին նույն ամբիոնում են աշխատում։

Նշենք, որ Վարդանյանը շատ էր ուզում նշանակվել այս պաշտոնում, սակայն «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը, ում զոռով հանեցին գործից, չէր ընդունել Քրիստինեին որպես իր տեղակալ։

Բեգոյանին հանեցին, ձևական մրցույթով ՀՈԱԿ-ի տնօրեն «ընտրվեց» քաղաքապետի նախկին խորհրդական Կարեն Համբարձումյանի ընկերը՝ Արա Աղայանը։ Եվ Քրիստինեի երազանքն իրականացավ՝ նշանակվեց այս ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ՝ Բժշկական համալսարանից տեղափոխվելով քաղաքային կառավարման ոլորտ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։