Քաղաքական

26.06.2020 09:28

Ընդդիմադիր հատվածի նկատմամբ տոտալ հարձակումների շրջանակում նոր գրոհ է սպասվում պետական ապարատում. աշխատանքից կազատվի մոտ 2000 մարդ․ «Փաստ»

Ընդդիմադիր հատվածի նկատմամբ տոտալ հարձակումների շրջանակում նոր գրոհ է սպասվում պետական ապարատում. աշխատանքից կազատվի մոտ 2000 մարդ․ «Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով` իրավապահ համակարգին հատուկ հանձնարարություն է տրվել՝ խոշորացույցի տակ վերցնել ոչ միայն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, այլև նրանց հետ ինչ-որ կերպ ասոցացվող անձանց՝ նրանց «դոսյեները» «թարմացնելու» նպատակով, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի խանգարել ակտիվ գործունեության հնարավորությունը և լռեցնել։

Այս ասպեկտով առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են լինելու նաև պետական կառույցներում աշխատողները: Բանն այն է, որ իշխանությունները ցանկանում են այս խառը շրջափուլում նոր «չիստկա» իրականացնել։ Ընդդիմադիր հատվածի նկատմամբ տոտալ հարձակումների շրջանակում նոր գրոհ է սպասվում պետական ապարատի վրա, և այդ քողի տակ առանձնապես մեծ թվով ազատումներ են սպասվում։

Մեր ունեցած տեղեկության համաձայն` աշխատանքից ազատվելու է մոտ 2000 մարդ, բնականաբար, բոլորն էլ ինչ-որ կերպ «նախկինների» հետ ասոցացվող կամ «նախկինից» մնացած։ Սակայն դեռևս հայտնի չէ՝ այդ հաստիքներն ամբողջովին կրճատվելո՞ւ են, թե՞ դրա անվան տակ ազատվելու են անցանկալիներից՝ տեղ բացելով «քայլող» նոր էշելոնի համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։