Մեկնաբանություն

26.06.2020 08:40


Փաշինյանի կորոնավիրուսային ծրագրերը՝ մեկ ֆյուրերիկ, մեկ կուսակցություն, մեկ մամուլ, մեկ պատուհանի կոռուպցիա

Փաշինյանի կորոնավիրուսային ծրագրերը՝ մեկ ֆյուրերիկ, մեկ կուսակցություն, մեկ մամուլ, մեկ պատուհանի կոռուպցիա

2019–ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու թեմայով Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդանշական ու ծրագրային ստացվեց։

Փաշինյանն ԱԺ–ում հանրահավաքային ելույթ էր հնչեցնում գրեթե նույն պահին պաշտոնապես հրապարակվող տնտեսական անկման ցուցանիշների ֆոնին (այս տարվա մայիսի տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 12,8 տոկոսով)։ Նաև՝ կորոնավիրուսային խայտառակ հակառեկորդային օրվա ֆոնին։ Սա խորհրդանշականի մասով։

Ինչ վերաբերում է ելույթի ծրագրային մասին, ապա մենք տեսանք ֆյուրերիկին, որն ուզում է սեփական ձախողումները դուրս գրել այլոց վրա և այդ ձախողումների մեջ հնարավորություն գտնել։

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե բա կորոնավիրուսային ճգնաժամը նաև հնարավորություն է, նկատի ուներ տոտալիտար ռեժիմ հաստատելու հնարավորությունների մասին։

Ամբողջությամբ մեղավոր լինելով կորոնավիրուսային խայտառակ ցուցանիշների և տնտեսական անկման համար՝ Փաշինյանը հեղափոխաբար և լկտիաբար այլոց վրա է փորձում դնել պատասխանատվությունը։

Տևական ժամանակ նա քարոզում էր, որ մեղավորն անպատասանատու ժողովուրդն է։ Երեկվա իր ելույթում կորոնավիրուսի համար նա մեղավոր հռչակեց իր վերահսկողությունից դուրս գտնվող մամուլին ու կուսակցություններին։

Փաշինյանը հերթական անգամ ատելության խոսք հնչեցրեց ու պառակտիչ մեսիջներ տվեց։ Դրանք են՝

1.Հայաստանում պետք է լինի միակուսակցական համակարգ և ապագա խորհրդարանում պետք է լինեն միայն այն ուժերը, որոնք «հավատարիմ են հեղափոխական արժեքներին»։

Դա փաստացի նշանակում է, որ Նիկոլի երազածը միակուսակցական և ոչխարային խորհրդարանն է, որտեղ իր ապօրինությունները դակվում են հոտային կարգապահությամբ։

2.Հայաստանում պետք է լինեն «Հայկական ժամանակ» թերթը և միայն այն լրատվամիջոցները, որոնք տեղավորվում են «Հայկական ժամանակի» գծի մեջ։

Դա նշանակում է, որ ՍԴ–ն գրոհելուց հետո հիմնական թիրախ են դառնալու այն լրատվամիջոցները, որոնք արձանագրում են տնաբույծ ֆյուրերիկի խայտառակ տապալումները։

3.Հայաստանում պետք է լինի մեկ պատուհանի կոռուպցիա։

Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի սրտի ուզածը մեկ կոռուպցիոների երկիր սարքելն է։ Նա սպառնում է հանուն այդ նպատակի ներազգային թշնամանք ու բոլշևիկյան ոճի «դասակարգային» պայքար հրահրել։

Ճղճղան ելույթի տակ թաքնված էր ֆինանսական ռեսուրսները սեփական ձեռքերում կենտրոնացնելու և քաղաքական իշխանությունը ցմահ դարձնելու ձգտումը։

Սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման ցանկությունն այնպիսի դրսևորումներ է ստանում, ինչպիսին է կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի անվան տակ մասնավոր բուժհաստատությունները գրավելու ծրագիրը։

Այսպես, Առողջապահության նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։ Ըստ այդմ՝ ՀՀ բոլոր բուժհաստատությունների կառավարումը արտակարգ դրության ժամանակ կփոխանցվի առողջապահության նախարարությանը, նույնիսկ մասնավոր բուժհիմնարկներինը:

Տխրահռչակ Արսեն Թորոսյանի գլխավորած կանտոռան այդ նախագծի համաձայն իրավունք է ստանում մասնավոր կլինիկաներում նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք կենթարկվեն Առողջապահության նախարարությանը և կկատարեն նախարարի ցուցումները: Օրենսդրական փաթեթն այդ կքննարկվի հաջորդ շաբաթ։

Եվ այսպես, սրանք որոշել են կորոնավիրուսային համաճարակն ու արտակարգ դրության ռեժիմն օգտագործել տոտալիտար համակարգ հաստատելու համար։ Ամբոխի իշխանությունից այլ բան չէր էլ սպասվում։

Փաշինյանի երեկվա ելույթի խորագիրը հետևյալն էր՝ «Կա՛մ ես Հայաստանում կունենամ բացարձակ իշխանություն, կա՛մ Հայաստանը չի լինի»։ Նրան իշխանությունից քշելը, հետևաբար, դառնում է ազգային անվտանգության խնդիր։

Եթե նժարի մի կողմում ծաղրածու–դիկտատորն է, իսկ մյուս կողմում մեր երկիրը, ապա ընտրության խնդիր չկա։ Ծաղրածուին պետք է ուղարկել կրկես, և վե՛րջ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը