Մեկնաբանություն

26.06.2020 01:35


Այդքան երիտասարդ, բայց արդեն Մանե Թանդիլյան

Այդքան երիտասարդ, բայց արդեն Մանե Թանդիլյան

Մանե Թանդիլյանը ճտպտ աչոնիկ էր։ Հաշվապահություն էր անում, փող աշխատում։ Բայց հետո երևի լիբիդոզ էներգիան նրա ներսում սուբլիմացվեց և նա դարձավ քաղաքացիական «ակԾիվիստկա»։

Նա դեմ էր։ Դեմ էր պարտադիր կուտակային կենսաթոշակայինին։ «Ռասկրուտկա» էր լինում որպես «Դեմ եմ»–ի Մանե։

«Քաղաքացիական» դաշտում սույն աչոնիկին «աբկատկա» արեցին և ուղարկեցին այն ժամանակ դեռ «յուղը վրեն» հաճախորդ Էդմոն Մարուքյանի մոտ, որպեսզի դառնա կուսակցական, այն էլ՝ «լուսավոր»։

Մանեն այն օրերին դեռ աչոնիկ էր ու հավանաբար չգիտեր, որ ինքը հայտնվել է հաճախորդաց հարեմում։ Հետո, իհարկե, իմացավ, բայց շատ արագ կողմնորոշվեց, թուլացավ և մինչև հիմա հաճույք է ստանում։

«Դեմ եմ»–ի հենքի վրա ստեղծված «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տարբեր ճանապարհներով հայտնվեց խորհրդարանում՝ որպես «Ելք» դաշինքի մաս։ «Ելքում» նաև Նիկոլն էր։ Սրանք կշարունակեին «Ելքով» մտնել նախորդ իշխանությունների հետույքը, բայց տեղի ունեցավ անսպասելին։ Նիկոլը, որին «Ելք» էին վերցրել էդմոնենք իրենց վրա չհաչելու և Բ26–ի «գյոզալական» նախագիծը չտապալելու համար, դարձավ վարչապետ։

Էդմոն Մարուքյանը պատռում էր իր կոկորդն ու բազմաչարչար հետույքը, որպեսզի պաշտպանի Սերժ Սարգսյանին Նիկոլի հարձակումներից, բայց չկարողացավ։ Նիկոլը դարձավ վարչապետ։ Այդ պահից սկսած Էդմոնն իր «կամանդով» վերածվեց թունդ հեղափոխականի։

Մանե Թանդիլյանը, էն որ մի ժամանակ ճտպտ աչոնիկ էր, էն որ որպես «ակԾիվիստկա» դեմ էր պարտադիր կուտակայինին, էն որ հեղափոխության օրերին քննադատում էր հոտավետ ջահերի օգտագործումը խորհրդարանի դահլիճում, հանկարծ դարձավ նախարար։ Սոցապ նախարար։ Ահա այդտեղ պատռվեց Մանեի դմակըիմակը։ Նա մի պահ փորձեց սկզբունքային խաղալ ու որպես նախարար դեմ արտահայտվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, բայց շատ արագ նրան շողուլի բերեցին ու Մանեն դավաճանեց այն շարժմանը, որից մտել էր քաղաքական դաշտ, իսկ ավելի ճիշտ՝ քաղաքական ախոռ։

«Դեմ եմ»–ին դավաճանելուց հետո Մանեն դարձավ «Նատաշա»։ Քաղաքական իմաստով, անշո՛ւշտ։ Դե իսկ «Նատաշային» նատաշայություն է հասնում։

Հիմա Մանե Թանդիլյանը դարձել է նիկոլենց հաճախորդը։ Ագրեսիվ հաճախորդը։ Ավարտված հաճախորդը։

Բանը հասել է այնտեղ, որ արդեն սահմանադրական կարգի տապալման հարցով ՍԴ դիմելու պատգամավորական քանակի թեմային անդրադառնում և նիկոլամետ դիրքորոշում է հայտնում ոչ թե հաստիքային որևէ ՔՊ–ական, այլ... ընդդիմադիր ներկայացող Մանեն։ Նա «հիմնավորում» է, որ 26 հոգին քիչ է ՍԴ դիմելու համար։

Փաստորեն, Նիկոլը սրանց բիրիքով ու ամեն ինչով է առել։ Փաստորեն, Էդմոնին վերցրել են, Մանեին էլ որպես բոնուս են ստացել, որպեսզի սա գիշերով իշխանամետ մեկնաբանություններ անի։

Ափսոս, այդքան փոքր, բայց արդեն Մանե Թանդիլյան։ Իսկ մենք էլ միամտաբար կարծում էինք, թե Էդմոնը Նիկոլի հետ սակարկելիս ասել է, թե բա «30 արծաթ», բայց առանց Մանե։ Պարզվում է, որ սխալվել ենք։ Մանեով է պայմանավորվել։

Այս ամենի ֆոնին ավելի համոզիչ են դառնում այն խոսակցությունները, որ «Լուսավոր Հայաստանին» Նիկոլը 2018–ին օգնեց մտնել խորհրդարան, այլապես էդմոնենք անցողիկ շեմը չէին հաղթահարի։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը