Քաղաքական

25.06.2020 22:21

ՍԴ դատավորներին չեն կարող փոխել. ԱԺ փոփոխությունը վաղն ուժի մեջ չի մտնում, քանի դեռ չեն փոխել համապատասխան օրենքը. Արփինե Հովհաննիսյան

ՍԴ դատավորներին չեն կարող փոխել. ԱԺ փոփոխությունը վաղն ուժի մեջ չի մտնում, քանի դեռ չեն փոխել համապատասխան օրենքը. Արփինե Հովհաննիսյան

Ակնհայտ է՝ Ռուսատամ Բադասյանը չէր նկատել, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ անփութություն են ցուցաբերել, բայց այդ անփութությունը սոսկ անփութություն չէ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ խոսելով ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այն հայտարարության մասին, թե ՍԴ-ի մասին օրենքը չի համապատասխանում սահմանադրական այն փոփոխություններին, որոնք իրենք կատարել են:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այդ անփութությունը նրանց զրկում է ՍԴ դատավորներին տուն ուղարկելու հնարավորությունից, քանի որ սահմանադրական դրույթները 2015թ․ Սահմանադրական դրույթները ի տարբերություն 1995 և 2005 թվականների Սահմանադրությունների՝ անմիջական ուժ չունեն, բացի մարդու իրավունքներին առնչվող հատվածից:

«Մնացած մասերով չունի անմիջական ուժ: Սա նշանակում է՝ Սահմանադրությունն ուղղակի չի գործում, նշանակում է՝ Սահմանադրությունը կոնկրետացնել կոնկրետ օրենքում: Կոնկրետ օրենքը ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքն է, որտեղ գրված է, որ ՍԴ դատավորները պաշտոնավարելու են: Քանի դեռ նրանք չեն փոխել այդ օրենքը, իրենք դատավոր փոխել չեն կարող»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։