Քաղաքական

25.06.2020 22:17

ՍԴ դիմելու համար բավարար քանակի ստորագրություն է հավաքվել․ Լարիսա Ալավերդյան

ՍԴ դիմելու համար բավարար քանակի ստորագրություն է հավաքվել․ Լարիսա Ալավերդյան

Քսանվեց ստորագրություն՝ սա բավարար քանակ է, որպեսզի Սահմանադրական դատարանը քննարկման վերցնի պատգամավորների դիմումը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով ՍԴ-ին պատգամավորների դիմումի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կապված Ազգային ժողովի կողմից սահմանադրական փոփոխությունների ընդունման հետ։

Հիշեցնենք, որ գործընթացը նախաձեռնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ նախաձեռնությանը կմիանա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Այսպիսով, ստորագրությունները դարձան 26-ը։ Սակայն արդեն երկար ժամանակ է, որպես ԱԺ ներկա գումարման պատգամավորների թվի մեկ հինգերորդ մաս, նշվում է 27 թիվը։

«Եթե վերցնում ենք պատգամավորների թիվը, նրանք 132-ն են, ինչը, իմիջիայլոց, խախտում է, նրանք պետք է 131 լինեն, այսինքն մեկ հինգերորդ մասը, որը ունի ՍԴ դիմելու իրավունք, կազմում է 26 ամբողջ 4 տասնորդական։ Հանրահաշվական կանոններով՝ 26,4-ը կլորացնելով՝ ստանում ենք 26, ոչ թե 27։ Ցանկացած դասագրքում կա այդ կանոնը։ Դա նշանակում է, որ եթե իրավունք ունի դիմել մեկ հինգերորդ մասը, եւ քանի որ չի կարող լինել 4 տասնորդական մարդ, հավաքվել է բավարար քանակի ստորագրություն։ Երկրորդ հանգամանքը։ Վերջերս ԱԺ արարողակարգային բաժինը նման իրավիճակում, երբ 11 մարդուց հանձնաժողովի նիստում ներկա էր հինգը, հաշվեց, որ քանի որ կեսը հինգուկես մարդ է, կլորացրեց եւ որոշեց, որ հինգ մարդը կարելի է համարել քվորում»,-նշեց Լարիսա Ալավերդյանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։