Կարծիք

25.06.2020 19:32


Ժամանակին պադվալներում թաքնված Նիկոլն ամենաշատը վախենում է էդ պադվալ ետ գնալուց

Ժամանակին պադվալներում թաքնված Նիկոլն ամենաշատը վախենում է էդ պադվալ ետ գնալուց

Բացի հոգեկան անհավասարակշիռ, օրեցօր վատացող վիճակից ու սեփական անձի նկատմամբ՝ նողկանքն ավելացնող ձայնից, Նիկոլ Փաշինյանի ելույթը լցված էր վախով ու անորոշությամբ:

Վախենում է, որովհետև ամեն հաջորդ օրն ավելի է մոտեցնում իր ապրած կյանքի, կեղծած կյանքի ու իրականության հետ անխուսափելի առերեսման պահը:

Վախենում է նույնիսկ իր պատգամավորներից՝ չնայած, որ իրենց ներկայությունից էլ չի սթափվում: Չգիտի ինչ սպասել նրանցից, չգիտի ինչպես բոլորին շարունակի խաբել ու պահել զավթած իշխանությունը ու գռփածը:

Այնքան շատ է խոսում տներից, փողերից ու հարստությունից, որովհետև ամբողջ կյանքում տունը, փողը, հարստությունը լինելով Նիկոլի համար առաջնային, հիմա դարձել են իրականություն: Տներ ու իր սիրած ճամպրուկներն ապահովված են ու ապահովողներն էլ օլիգարխից դարձել են սեփականատերեր:

Վախենում է, որովհետև ամեն հաջորդ օրը լի է նոր ճամպրուկներով նաև վախով այդ ճամպրուկները պահելու:

Ակնհայտ է, որ Նիկոլի մոտ ճամպրուկային տրամադրություն է, բայց այն սուտը, զավթած իշխանությունը, կեղծ լուրերը թողնելու ու գնալու մասին չէ ամենևին էլ: Դա պատրաստակամություն է այդ ճամպրուկներն ամեն գնով պահելու, ընդհուպ մինչև երկրում ֆիզիկական հաշվեհարդար կազմակերպելու սեփական ազգի նկատմամբ:

Արդեն հաջորդ Աժ-ի կազմի մասին է անհանգստանում: Ինչի՞: Պնդում էր, որ ժողովրդի ԲԱՑԱՐՁԱԿ վստահությամբ ձևավորված Ազգային ժողովի մասին, մեկ էլ հոգեկանի նման անկանոն ձայնի տոնայնությամբ հերքում իրեն: Դե վայելի ձևավորվածԴ:

Նիկոլի կցորդները, այդ թվում Լուսավոր Հայաստանը, հանցագործ ու թափթփուկ Նիկոլի ճակատագիրը կիսելուց հանկարծ չդժգոհեն: Դա իրենց գիտակցված ու այլընտրանք ունեցող ընտրությունն է:

Չի շեղվելու պատասխանատվության հասցեականությունը: Իրավիճակն այս անգամ չի աղճատվելու ու աղավաղվելու: Ամեն ինչ՝ հանցանքները, կեղծիքը, անմակարդակությունը, անկեցվածք ու անողնաշար լինելը ձեր ու ձեր Նիկոլի դեպքում այլևս անդառնալի իրողություն է:

Հ.Գ. Ժամանակին պադվալներում (հենց պադվալ) թաքնված Նիկոլն ամենաշատը վախենում է էդ պադվալ ետ գնալուց:

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը