Կարծիք

25.06.2020 18:41


Плохому танцору яйца мешают․ իսկ ի՞նչն է խանգարում պարոն Մարուքյանին

Плохому танцору яйца мешают․ իսկ ի՞նչն է խանգարում պարոն Մարուքյանին

Նախագահ Քոչարյանը չի դադարում բոլորիս հաճելիորեն զարմացնել և հպարտության նորանոր առիթներ է ստեղծում: Երկու տարի շարունակ հանդիսանալով քաղաքական բանտարկյալ` նա նույնիսկ այս դժվարին կարգավիճակում հոգ է տանում հայոց պետականության և հայրենիքի Սահմանադրության մասին: Ինչպես հայտնի է, այսօր Քոչարյանի փաստաբանական թիմը հետ է վերցրել ՍԴ-ից նրա ազատազրկման օրինականությանն առնչվող դիմումը: Այդպիսով երկրորդ նախագահն ամրագրում է, որ իր անձնական խնդիրներից վեր է դասում Հայաստանի շահն ու Հայաստանի ապագան, այդպիսով նա մասշտաբային և գրոսմայստերական քայլ է կատարում:

Հիշեցնենք, որ ընդամենը երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Բարգավաճ Հայաստանին» չմիանալը պայմանավորել էր ՍԴ-ում Քոչարյանի դիմումի առկայությամբ: Այս պահին արդեն այդ դիմումը չկա, Մարուքյանի ճանապարհը բաց է գարնանային պարզ երկնքի պես , և բոլորս անհամբեր սպասում ենք պարոն Մարուքյանի քայլին, առավել ևս որ` Քոչարյանը, փաստորեն, նրան հնարավորություն է տվել վերջապես ազատագրվել անբարո քաղաքական գործչի պիտակից, որը տարիներ շարունակ հետապնդում է մեր կլասիկ օրենսդիրին:

Ոչինչ և ոչ ոք չի խանգարում Մարուքյանին` կատարել իրավական գործողություն: Վերլուծության ենթարկելով նրա հետագա անելիքները` ես ակամայից մտաբերում եմ ռուսական հայտնի ասացվածքը` “Плохому танцору яйца мешают”: Հույս ունենանք, որ այս բառերը ԼՀԿ-ի ղեկավարին չեն վերաբերում: Մեր լավատեսությունն անսպառ է, նույնիսկ երբ գործ ունենք այսքան անհույս դեպքի հետ:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը