Այսօր ՀՀ քաղաքացիները խորհրդարանում կրկին ականատես եղան, թե ինչպես բղավելով, իրարամերժ թեզեր պարունակող ելույթով նորից փորձ է արվում ահաբեկել քաղաքական ընդդիմությանը։ Սակայն, այսօրվա ելույթը կարելի է վստահ որակավորել, որ մի կողմից ինքնախոստովանություն է արվել առ այն, որ Հայաստանում տեղի է ունենում կատաղի քաղաքական հետապնդում ընդդիմության և այլախոհների հանդեպ, մյուս կողմից, կես ժամ խուճապահար ցնցվելով` փորձ է արվում ապացուցել մարդկանց, որ «մածունը սև է»։
Այո՛, հարգելինե՛րս, խոսքը վարչապետի ելույթի մասին է, որն, ըստ էության, ո՛չ իր տոնայնությամբ, ո՛չ բովանդակությամբ չի տարբերվում անցյալում հին ու անիմաստ իշխանավորների "հեքիաթներից" և, իհարկե, իշխանության վաղեմի «երազանքներից»` ձերբազատվել ընդիմադիր քննադատողներից, տեղը քաղաքական դաշտ խցկելով հնազանդ քաղաքական կամակատարներին։
Ընդամենը մի հարց... Պարոն վարչապետ, Ջեզ ո՞վ է իրավունք տվել լուրջ դեմքով որոշել, թե ով է լինելու խորհրդարանում, ո՞վ է ձեզ իրավունք տվել դասակարգումներ տալ ՀՀ քաղաքացիներին և քաղաքական ուժերին և ինչի՞ց եք այդքան հուզված։
Բա որ տենց "դուխով" իշխանություն եք, ապա ձեր "դուխը" հավաքեք, ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարեք, թե չէ գոռալով քաղաքական դիակների մասին խոսալը շատ հեշտ է ու զրնգուն,բայց անիմաստ...հհնն իշխանություն, դուխներդ կհերիքի՞ ։ Էս ինչ մի խառնվել եք իրար,որ այսպիսի ցնցումների մեջ եք ընկել։
Չնայած հենց այսօրվա ելույթն ամենավառ ապացույցն է, որ բացի սպառնալիքից ու մանիպուլյացիայից ուրիշ բան ձեռներդ այլևս չկա։ ԲՀԿ-ի մասին եք խոսում, քաղաքական վախճաններից եք խոսում, "միտինգի" մակարդակի ճառեր եք ասում ԱԺ ի բարձր ամբիոնից։ Ես հասկանում եմ, թե ինչով է պայմանավորված ձեր ցնցումները... դուք բոլորից լավ եք հասկանում, որ հենց դուք և ձեր կառավարությունը ուղղակի տապալվել եք, դուք շատ լավ հասկանում եք ,որ ըստ էության չունեք ոչ մի հակափաստարկ ԲՀԿ-ի արտահայտած փաստերը հերքելու համար (բոլոր առումներով), դուք շատ լավ հասկանում եք, որ երկրում տիրող իրավիճակի համար դուք և ձեր կառավարությունը կրում եք ուղղակի պատասխանատվություն, ու հենց դրանով է պայմանավորված Ձեր և Ձեր թիմակիցների ոչ ադեկվատ գեր֊արգրեսիվ պահվածքը ճշմարտությունը բարձրաձայնողների հանդեպ։
Ընտրակաշառքներից եք խոսում, դե լավ, հիշեցնեմ Ձեզ, որ 2018 թվականի ընտրությունների ժամանակ (օդում կախված լուրերի համաձայն ;-) )Ձեր ցուցումով իրավապահները ճղում էին իրար մեջտեղից, որ մեր վզին փաթաթեք նույն ընտրակաշառքների մեղքը, հարյուրավոր մեր կուսակիցներ բերման էին ենթարկվում, մարդկանց ահաբեկում էին, որ իբր ապացուցեն, թե ընտրակաշառք ենք բաժանել... չստացվեց Ձեր մոտ...հուսամ հիշեցիք։
Ասում եք, որ մենք այսօր չենք եկել խորհրդարան, որովհետև "աչքերի մեջ"նայելու խնդիր ունենք...պատգամավորների աչքերի մեջ Դուք ունեք շիտակ նայելու խնդիր, քանզի (...ախ այս օդում կախված լուրերը ;-) ) վիրուսակիր իշխանական պատգամավորներին ստիպում էիք, որ գան և քվեարկեն թե՛ ՍԴ ի մասով, թե՛ Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու խայտառակ որոշման օգտին։
Հիմա ո՞նց եք նայում ձեր թիմակիցների աչքերին, հհհնննն։ ...ժողովրդի կամքից եք խոսում,դրա հետ մեկտեղ օրեցօր ուժեղացնելով ձեր "ախրանաների" թիվը։ Ումից եք այդքան վախենում...չլինի նույն "հպարտ քաղաքացիներից", ում արդեն երկու տարի է կերակրում եք միայն պոպուլիզմով և փիարով։
Կրկնեմ, ոչ ոք Ձեզ և Ձեր իշխանությանը իրավունք չի տվել և չի տա որոշում ընդունել ժողովրդի տեղը, չի ստացվի, մոռացեք դրա մասին։ Եղեք հետևողական Ձեր մտքերի հիմնավորման մեջ, հայտարարեք արտահերթ ընտրություններ ու համոզված եղեք, որ ժողովուրդը շատ հստակ ցույց կտա, թե ով է քաղաքական դիակ` թաղված պոպուլիզմի մեջ։
Պոպուլիզմի խուճապահար փառատոնը շարունակվում է
Այսօր ՀՀ քաղաքացիները խորհրդարանում կրկին ականատես եղան, թե ինչպես բղավելով, իրարամերժ թեզեր պարունակող ելույթով նորից փորձ է արվում ահաբեկել քաղաքական ընդդիմությանը։ Սակայն, այսօրվա ելույթը կարելի է վստահ որակավորել, որ մի կողմից ինքնախոստովանություն է արվել առ այն, որ Հայաստանում տեղի է ունենում կատաղի քաղաքական հետապնդում ընդդիմության և այլախոհների հանդեպ, մյուս կողմից, կես ժամ խուճապահար ցնցվելով` փորձ է արվում ապացուցել մարդկանց, որ «մածունը սև է»։
Այո՛, հարգելինե՛րս, խոսքը վարչապետի ելույթի մասին է, որն, ըստ էության, ո՛չ իր տոնայնությամբ, ո՛չ բովանդակությամբ չի տարբերվում անցյալում հին ու անիմաստ իշխանավորների "հեքիաթներից" և, իհարկե, իշխանության վաղեմի «երազանքներից»` ձերբազատվել ընդիմադիր քննադատողներից, տեղը քաղաքական դաշտ խցկելով հնազանդ քաղաքական կամակատարներին։
Ընդամենը մի հարց...
Պարոն վարչապետ, Ջեզ ո՞վ է իրավունք տվել լուրջ դեմքով որոշել, թե ով է լինելու խորհրդարանում, ո՞վ է ձեզ իրավունք տվել դասակարգումներ տալ ՀՀ քաղաքացիներին և քաղաքական ուժերին և ինչի՞ց եք այդքան հուզված։
Բա որ տենց "դուխով" իշխանություն եք, ապա ձեր "դուխը" հավաքեք, ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարեք, թե չէ գոռալով քաղաքական դիակների մասին խոսալը շատ հեշտ է ու զրնգուն,բայց անիմաստ...հհնն իշխանություն, դուխներդ կհերիքի՞ ։
Էս ինչ մի խառնվել եք իրար,որ այսպիսի ցնցումների մեջ եք ընկել։
Չնայած հենց այսօրվա ելույթն ամենավառ ապացույցն է, որ բացի սպառնալիքից ու մանիպուլյացիայից ուրիշ բան ձեռներդ այլևս չկա։
ԲՀԿ-ի մասին եք խոսում, քաղաքական վախճաններից եք խոսում, "միտինգի" մակարդակի ճառեր եք ասում ԱԺ ի բարձր ամբիոնից։
Ես հասկանում եմ, թե ինչով է պայմանավորված ձեր ցնցումները... դուք բոլորից լավ եք հասկանում, որ հենց դուք և ձեր կառավարությունը ուղղակի տապալվել եք, դուք շատ լավ հասկանում եք ,որ ըստ էության չունեք ոչ մի հակափաստարկ ԲՀԿ-ի արտահայտած փաստերը հերքելու համար (բոլոր առումներով), դուք շատ լավ հասկանում եք, որ երկրում տիրող իրավիճակի համար դուք և ձեր կառավարությունը կրում եք ուղղակի պատասխանատվություն, ու հենց դրանով է պայմանավորված Ձեր և Ձեր թիմակիցների ոչ ադեկվատ գեր֊արգրեսիվ պահվածքը ճշմարտությունը բարձրաձայնողների հանդեպ։
Ընտրակաշառքներից եք խոսում, դե լավ, հիշեցնեմ Ձեզ, որ 2018 թվականի ընտրությունների ժամանակ (օդում կախված լուրերի համաձայն ;-) )Ձեր ցուցումով իրավապահները ճղում էին իրար մեջտեղից, որ մեր վզին փաթաթեք նույն ընտրակաշառքների մեղքը, հարյուրավոր մեր կուսակիցներ բերման էին ենթարկվում, մարդկանց ահաբեկում էին, որ իբր ապացուցեն, թե ընտրակաշառք ենք բաժանել... չստացվեց Ձեր մոտ...հուսամ հիշեցիք։
Ասում եք, որ մենք այսօր չենք եկել խորհրդարան, որովհետև "աչքերի մեջ"նայելու խնդիր ունենք...պատգամավորների աչքերի մեջ Դուք ունեք շիտակ նայելու խնդիր, քանզի (...ախ այս օդում կախված լուրերը ;-) ) վիրուսակիր իշխանական պատգամավորներին ստիպում էիք, որ գան և քվեարկեն թե՛ ՍԴ ի մասով, թե՛ Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու խայտառակ որոշման օգտին։
Հիմա ո՞նց եք նայում ձեր թիմակիցների աչքերին, հհհնննն։
...ժողովրդի կամքից եք խոսում,դրա հետ մեկտեղ օրեցօր ուժեղացնելով ձեր "ախրանաների" թիվը։ Ումից եք այդքան վախենում...չլինի նույն "հպարտ քաղաքացիներից", ում արդեն երկու տարի է կերակրում եք միայն պոպուլիզմով և փիարով։
Կրկնեմ, ոչ ոք Ձեզ և Ձեր իշխանությանը իրավունք չի տվել և չի տա որոշում ընդունել ժողովրդի տեղը, չի ստացվի, մոռացեք դրա մասին։
Եղեք հետևողական Ձեր մտքերի հիմնավորման մեջ, հայտարարեք արտահերթ ընտրություններ ու համոզված եղեք, որ ժողովուրդը շատ հստակ ցույց կտա, թե ով է քաղաքական դիակ` թաղված պոպուլիզմի մեջ։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից