Կարծիք

25.06.2020 16:03


Հիմա մենք նույնպես կանգնած են գլոբալ փոփոխությունների առջև՝ մեծ ցնցումներ, վերադասավորումներ են սկսվում (լուսանկար)

Հիմա մենք նույնպես կանգնած են գլոբալ փոփոխությունների առջև՝ մեծ ցնցումներ, վերադասավորումներ են սկսվում (լուսանկար)

1918-ին Հայաստանի ստեղծումը աշխարքաղաքական գլոբալ փոփոխությունների արդյունք էր: Հայաստանի հետ զուգահեռ տասնյակ նոր երկրներ էին ստեղծվել, իսկ ոմանք՝ կործանվել: Դա շախմատային պարտիայի արդյունք էր՝ ոչ կանխորոշված, բայց խաղի ընթացքում շանս պարունակող: Մենք այդ շանսը 30% ենք իրացրել ու դրանում մենք ենք մեղավոր:

1991-ի անկախությունն էլ էր աշխարհքաղաքական փոփոխության հետևանք, ղարաբաղյան պատերազմն էլ էր դրանով թելադրված: Իսկ մինչ այդ, 1828-ին, արդեն ռեգիոնալ աշխարքաղաքական փոփոխությունների արդյունքում էր, որ հայերը ազգային օջախի ստեղծման շանս ստացան:

Հայաստանի ստեղծման պատճառն այն չէր, որ Ռուսաստանը հայերին սիրում էր կամ որևէ մեկին չէր սիրում, դա աշխարհքաղաքական խճանկարի պարտադրանքն էր՝ ուժերի բալանսի վրա կայացրած:

Փոքր երկրներն առաջանում ու ոչնչանում են մեծ երկրների աշխարհքաղաքական բալանսի փոփոխությունների հետևանքով, ու հաճախ սահմանները քանոնով են գծում՝ առանց ուշադրություն դարձնելու այնտեղ բնակվողների կարծիքների վրա:

Հիմա մենք նույնպես կանգնած են գլոբալ փոփոխությունների առջև՝ մեծ ցնցումներ, վերադասավորումներ են սկսվում՝ ակնհայտորեն, ու հիմա դա է առաջնայինը: Այս պայմաններում «հեղափոխություն-հակահեղափոխություն» մտքի վարժանքի հետևանքով այնպես չլինի, որ մենք նորից խոսենք «հայի ետին խելքի» ու թուրքի «դիվանագիտական մտքի» մասին:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Нет описания фото.

Այս խորագրի վերջին նյութերը