Կարծիք

25.06.2020 15:45


Մեր համաքաղաքացիների մահերն ո՞ւմ խղճին են՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության

Մեր համաքաղաքացիների մահերն ո՞ւմ խղճին են՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության

Սիրելի՛ հարենակիցներ,
Սիրելի՛ ժողովուրդ,

Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում երկրի ղեկավարը ոչ քաղաքական բառապաշարով վիրավորանքներ հասցրեց մեր կուսակցությանը՝ ԲՀԿ-ին, շարունակելով այն գործընթացը, որ որևէ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ, եթե մատնանշում է երկրում ստեղծված աղետալի իրավիճակը, դրա պատճառները և պատասխանատուներին, ուրեմն այդ ուժը ինքնաոչնչանում է:

Ընդ որում, ի թիվս այլ մեղադրանքների, նա մատնանշեց նաև այն, որ իբր մեր քաղաքական ուժի ներկայացուցիչների կրթական ցենզը զիջում է քաղաքական մեծամասնությանը:
Հիմա հարց եմ տալիս Ձեզ, ժողովուրդ, ու՞մ կրթական ցենզն է զիջում, ի՞մ, մեր թիմի՞:

Հետևությունները թողնում եմ Ձեզ:

Բոլորը գիտեն Ձեր քաղաքական թիմի մակարդակը:

Եթե մեր հայրենիքում ոչնչացնում են քաղաքական կյանքը, սերմանում բիրտ թշնամանքի և ճնշումների միջավայր, այդ երկիրը դառնում է ոստիկանապետություն:

Նայեք ինքներդ Ձեզ: Ոնց եք ձախողել բոլոր ոլորտներում ամեն ինչ: Ի՞նչ է, ծափ տանք Ձեզ, որ ձախողել եք և շարունակում եք տապալել:

Հիմա այս մահերը, մեր համաքաղաքացիների մահերը, ու՞մ խղճին են, ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության:

Մի՛ կորցրեք Ձեր զգոնությունը:

Դուք դարձել եք սառնասիրտ և անտարբեր ձևով մեր համաքաղաքացիների սոսկ մահերն արձանագրողներ՝ մոռանալով, որ նրանցից յուրաքանչյուրի ետևում մարդկային ճակատագրեր են:

Միքայել Մելքումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը