Կարծիք

25.06.2020 15:31


Նիկոլն ու իր թավշյա կրկեսը չեն լինելու, օրը ցերեկով փնտրելու են ու չգտնեն մարդ, ով իրեն նիկոլական է համարելու

Նիկոլն ու իր թավշյա կրկեսը չեն լինելու, օրը ցերեկով փնտրելու են ու չգտնեն մարդ, ով իրեն նիկոլական է համարելու

Քիչ առաջ հոգեխանգարմունքի հերթական նոպան էր Փաշինյանի մոտ, ով ԱԺ ամբիոնից արդեն բացահայտ հայտարարում է, որ հաջորդ ԱԺ ընտրություններին ընտրվելու են բացառապես միայն 2018 «հեղափոխությանը» պաշտպանող ուժեր:

Այսինքն քաղաքական դաշտի մոնոպոլիզացիան, ավտորիտարիզմը և դիկտատուրան նա հույս ունի ոչ ավել, ոչ պակաս պահպանել դեռ երկար տարիներ:

Անկեղծ ասած՝ պետք է արձանագրենք, որ իրոք Նիկոլն այն աստիճան է կտրվել իրականությունից, որ չի պատկերացնում քաղաքական ապագան, որտեղ նա և իր թավշյա կրկեսը չեն լինելու, օրը ցերեկով փնտրելու են ու չգտնեն մարդ, ով իրեն նիկոլական է համարելու:

Դե իսկ էս ելույթները, որ չլինեն, բա ի՞նչ խոսա, խոսա՝ ո՞նց է տնտեսություն քանդել, ո՞նց է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալել, ո՞նց է միակողմանի արդարադատություն իրականացնում, թե՞ ոնց է զոմբիացնում միամիտ մարդկանց:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը