Կարծիք

25.06.2020 14:27


Արդյոք ստախոսություն չէ՞, որ հայտարարում էիր, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, բայց փողոցում տուգանում են նույնիսկ մոտն անձնագիր չունենալու համար

Արդյոք ստախոսություն չէ՞, որ հայտարարում էիր, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, բայց փողոցում տուգանում են նույնիսկ մոտն անձնագիր չունենալու համար

Ակնարկելով ԲՀԿ-ին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու։ Հաջորդ խորհրդարանական ընտրություններում և խորհրդարանում տեղ են ունենալու միայն ու միայն այնպիսի քաղաքակն ուժեր, որոնք աներկբա պաշտպանում են 2018 թվականի ոչ բռնի թավշյա հեղափոխության արժեքները»:

Ընդամենը երկու հատիկ նախադասություն և որքա՜ն հարցեր: Նախ՝ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ որոշի, թե որ քաղաքական ուժն է գործելու, իսկ որը դադարի: Երկրորդ, ո՞րն է երաշխիքը, որ 2018-ի իբր հեղափոխության արժեքները պաշտպանող քաղաքական ուժերը ստախոս չեն:

Հենց այսօրվա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն ու դրա ղեկավարներն առանց բացառության ամեն օր, նայում են իրենց իշխանության բերած ժողովրդի աչքերի մեջ ու ստում: Ստում են բոլոր հարցերում, ներսում, թե դրսում: Արդյոք ստախոսություն չէ մի օր մարդկանց հորդորել դիմակ չկրել, իսկ մյուս օրը դա ոչ միայն պարտադրել, այլև անհնազանդներին տուգանել: Արդյոք ստախոսություն չէ, երբ նույնիսկ անձնական օրինակով խրախուսել ես զանգվածային հավաքներ, կատարել քարոզարշավ, քաղաքացիներին ենթարկել վարակման վտանգի, ծաղրել այդ վտանգը, բայց հայտարարում ես, որ համաճարակի դեմ պայքարի տապալման հիմնական և միակ մեղավորը դիմակ չկրող քաղաքացին է: Արդյոք ստախոսություն չէ, երբ ստրատեգիական գործընկեր պետության արտգործնախարարը հայտարարում է, որ դու բանակցում ես, այո՛, բանակցում ես փուլային տարբերակի շուրջ, իսկ դու շարունակում ես պնդել, որ ոչ թե բանակցում ես, այլ «հարևանի տունը չայ էիր խմում»: Արդյո՞ք ստախոսություն չէ, որ հայտարարում էիր, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, բայց փողոցում տուգանում են նույնիսկ մոտն անձնագիր չունենալու համար: Արդյո՞ք ստախոսություն չէ, երբ հայտարարում ես, թե երկրում տնտեսական հեղափոխություն է, բայց քաղաքացիների մեծ մասը օրվա հացի խնդիր ունի: Արդյո՞ք ստախոսություն, նույնիսկ ստոր խաբեբայություն չէ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների համատեղ նամակը մեկ շաբաթ ուշացումով հրապարակելը, որովհետև այնտեղ քո վերաբերյալ, կապ չունի ինչ առիթով, խրախուսական բառեր կան: Արդյո՞ք ստախոսություն չէ ժողովրդավարական երկիր կառուցելու լոզունգներով սեփական իշխանությունը պահելու նպատակով երկրի սահմանադրությունը ոտնատակ անելը:

Այսպես կարող եմ երկար թվարկել, որովհետև սուտը այդ քաղաքական ուժի անդամների և ղեկավարների բերանիս դուրս է գալիս ամեն օր: Բայց ասելիքս այլ է:

Չգիտեմ՝ երբ կլինեն հաջորդ ընտրությունները, բայց այո՛, ամեն օր ժողովրդի աչքերին նայող ու այդ ժողովրևդին առանց ամոթի զգացումի խաբող ու ստող այս իշխանությունն ու իշխանական կուսակցությունը հաջորդ խորհրդարանում տեղ չունեն:

Եվ եթե Նիկոլ Փաշինյանը հրթական անգամ չի ստում, ուրեմն իր քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու:

Էսուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը