Տնտեսական

25.06.2020 12:59


«1 օրում կարողանում են Սահմանադրության խնդիր լուծել, տրանսպորտը ի՞նչ է, որ չեն լուծում». Հայանիստ և հարակից բնակավայրերի բնակիչները պահանջում են վերականգնել իրենց համայնք հասնող երթուղին (տեսանյութ)

«1 օրում կարողանում են Սահմանադրության խնդիր լուծել, տրանսպորտը ի՞նչ է, որ չեն լուծում». Հայանիստ և հարակից բնակավայրերի բնակիչները պահանջում են վերականգնել իրենց համայնք հասնող երթուղին (տեսանյութ)

Արարատի մարզի Հայանիստ և հարակից բնակավայրերի բնակիչները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Արդեն տևական ժամանակ է՝ Արարատի մարզի 5 համայնքներ զրկված են հանրային տրանսպորտից:

35 համարի ավտոբուսը, որը սպասարկում էր Արգավանդ, Գեղանիստ, Ազատաշեն, Խաչփար և Հայանիստ համայնքները, այլևս գյուղեր չի մտնում:

Գյուղերը քաղաքին կապող այս երթուղային միջոցը Նոր Նորքի 5-րդ զանգվածից մինչև Հայանիստ համայնքի Գետաշեն թաղամաս էր ուղևորափոխադրում կատարում:

Այսօր արդեն այս համայնքների բնակիչներն աշխատանքի գնալ չեն կարողանում: 35 համարի ավտոբուսը Գետաշեն թաղամասում կանգառ կատարելու փոխարեն Արգավանդում է կայանում: Նրանք չեն կարողանում օգտվել նաև համայնքի միջով անցնող 487 համարի երթուղուց: Այն աշխատում է գերծանրաբեռված ռեժիմով՝ լիարժեք չի իրականացնում բնակիչների տեղափոխումը:
Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը