Կոտայքի մարզում 23-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. նրան տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Գոռ Ա-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 33 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գոռ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։