Լրահոս

25.06.2020 11:04


12 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 771 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

12 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 771 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 771 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 22 488-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել 11 քաղաքացի։

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 528-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 538 է, ընդհանուր առողջացածներինը՝ 11 335, փաստացի բուժվողներինը՝ 10 625: Մեկ օրում թեստավորվել է 2336 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 102 736 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը