Լրահոս

25.06.2020 10:01


Լայնածավալ ստուգումներ՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում․ ինչ է կատարվել․ «Ժողովուրդ»

Լայնածավալ ստուգումներ՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում․ ինչ է կատարվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը լայնածավալ ստուգումներ է իրականացնում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Բանն այն է, որ մարտի 1-ից՝ Հայաստանում հաստատված կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից ի վեր նաև հյուրանոցներում մեկուսացած քաղաքացիներին ցուցակագրել են որպես ինֆեկցիոն հիվանդանոցի պացիենտներ, ինչը առաջացրել է փաստաթղթերի, ֆինանսական ծախսերի ուռճացում: Եվ այժմ անհրաժեշտություն է առաջացել ստուգումներ անել` պարզելու անհամապատասխանության պատճառները:

Ըստ մեր տեղեկությունների՝ կան նաև պարտքեր որոշ ծառայությունների դիմաց: Այս առիթով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց տեսչական մարմնի մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանին: Վերջինս մեզ հետ զրույցում դժվարացավ ասել՝ այս պահին ինչ իրավիճակ է, սակայն չբացառեց, որ այդպիսի ստուգումներ հնարավոր են, և, նրա խոսքով, դրանք պարբերաբար բնույթ են կրում: «Այժմ նման տեղեկատվության չեմ տիրապետում, բայց չեմ կարող բացառել, որ այդպիսի ստուգայցեր լինում են, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարին ներգրաված բուժհաստատություններում դրանք պարտադիր են»,-նշեց նա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը