Քաղաքական

24.06.2020 19:46


Ինչո՞ւ են ժողովրդին բաժանում 70 դրամանոց, իսկ իրենք կրում 2000 դրամանոց հատուկ պաշտպանիչ դիմակներ

Ինչո՞ւ են ժողովրդին բաժանում 70 դրամանոց, իսկ իրենք կրում 2000 դրամանոց հատուկ պաշտպանիչ դիմակներ

Վերջին օրերին բազմիցս նկատում ենք՝ ինչպես են իշխանության ներկայացուցիչները փողոցներում դիմակներ բաժանում ժողովրդին՝ իհարկե չմոռանալով այդ ամենը տեսանկարահանել (կարծես առանց նկարելու նույն պրոցեսը տեղի չի ունենա):

Ինչևէ, դա չէ կարևորը. հետաքրքրականն այն է, որ հասարակ բնակչության համար ձեռք են բերում ու բաժանում են 70 դրամանոց բժշկական դիմակներ, իսկ իրենք, ինչպես բազմիցս տեսել ենք, մեծամասամբ կրում են ռեսպիրատոր, հատուկ պաշտպանիչ դիմակներ, որոնց մեկ հատն արժե 2000 դրամ:

Ցավալի է, որ «ժողովրդի միջից դուրս եկած» իշխանությունը իրեն այդքան վեր է դասում նույն այդ ժողովրդից:

Կարելի էր, չէ՞, մեկ չափաքանակ էլ ձեռք բերել հատուկ պաշտպանիչ դիմակներից և բաժանել մարդկանց... կամ եթե չունեիք այդքան հնարավորություն, ուրեմն դուք էլ դուրս չգայիք այդ «ճոխ» դիմակներով... կարծես թե արդեն մեր օրերում նույնիսկ դիմակն է դառնում սոցիալական դիրքի ընդգծման միջոց... ցավալի է:

Աղբյուրը՝ alternativ.am

Այս խորագրի վերջին նյութերը