Քաղաքական

24.06.2020 16:52


ՍԴ 7 դատավորների հայտարարությունը

ՍԴ 7 դատավորների հայտարարությունը

ՀՀ Սահմանադրական դատարանի 7 դատավորները հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։ Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը։

Հրայր Թովմասյան

Ալվինա Գյուլումյան

Ֆելիքս Թոխյան

Արաիկ Թունյան

Աշոտ Խաչատրյան

Հրանտ Նազարյան

Արևիկ Պետրոսյան»:

Այս խորագրի վերջին նյութերը