Կարծիք

24.06.2020 15:50


Նիկոլը քաջատեղյակ լինելով, որ պատգամավորներից շատերի տանը կան կորոնավիրուսով վարակվածներ, բոլորին հավաքեց իրար գլխի և ստիպեց, որ տապալեն սահմանադրական կարգը

Նիկոլը քաջատեղյակ լինելով, որ պատգամավորներից շատերի տանը կան կորոնավիրուսով վարակվածներ, բոլորին հավաքեց իրար գլխի և ստիպեց, որ տապալեն սահմանադրական կարգը

Նիկոլը թքած ունի մարդկային կյանքերի վրա, կարևորը պինդ կպնի ու մնա իր աթոռից գամված:

Իր իշխանությունն ու աթոռը պահելու համար Նիկոլը պատրաստ է վտանգի տակ դնել ցանկացածի կյանքը: Նա քաջատեղյակ լինելով, որ իր ֆրակցիայից պատգամավորներից շատերի տանը կան կորոնավիրուսով վարակվածներ ու հնարավոր էր, որ նրանք էլ վարակակիր լինեն, բայց այդ ամենի վրա նա թքած ունի: Նա բոլորին հավաքեց իրար գլխի և ստիպեց, որ տապալեն սահմանադրական կարգը՝ հանուն իր աթոռի պահպանման: Սա ի՞նչ է, եթե ոչ վարակի տարածման նպաստում:

Նա անընդհատ նպաստում է վիրուսի տարածման ընդլայնմանը, որը եղավ ԲՀԿ-ի դեպքում ևս՝ քաղաքական հետապնդումներ սկսելով, և հենց դրա հետևանքով ԲՀԿ-ում այսօր երկու վարակված պատգամավոր կա, որոնք հնարավո՞ր է, որ վարակվել են բողոքի ցույցի ժամանակ, երբ տեղի ունեցավ բախում ոստիկանների և նրանց միջև, այսինքն չի բացառվում նաև, որ ոստիկանների մեջ ևս կան վարակվածներ:

Նիկոլը, երբ ջղաձգվում է, լայվ մտնում ու մտածում, թե ո՞նց այսպես եղավ, որտե՞ղ էր նրանց սխալը․ շատ հեռու գնալ պետք չէ, սխալները ման եկեք ձեր շուրջը: Տեղի ունեցածը վառ ապացույց է, որ Նիկոլը՝ հանուն իր իշխանության պահպանման, կվտանգի բոլորի կյանքը և հենց անձամբ ինք էլ նպաստում է վարակի տարածմանը: Իզուր մունաթ մի արիր հասարակ ժողովրդի վրա, քանի որ այս ամենի միակ մեղավորն ու պատասխանատուն անձամբ դու ես` Նիկո՛լ:

Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը