Կարծիք

24.06.2020 16:41


Էդմոն էլ են դառնում, ոչ թե ծնվում

Էդմոն էլ են դառնում, ոչ թե ծնվում

Էդմոն Մարուքյանին Սասուն Միքայելյանի կողմից հասցված «դաստիարակչական» ապտակները, փաստորեն, ծառայեցին իրենց նպատակին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությանը պարբերական ու հրապարակային ստորացումները «Իմ քայլի» կողմից փաստորեն ծառայեցին իրենց նպատակին։

Հնազանդության և հպատակության ճանապարհն իրավունքից ու ազնվությունից գերադասելի եղավ ԼՀԿ բոլոր պատգամավորների համար։

«Իրավականության շրջանակներում ենք գործում»,-ԼՀԿ։ Ո՞ր իրավականության։ Այն նո՞ւյն, որ ձեր բոլորի աչքի առաջ հարյուր անգամ ոտնատակ է տվել ձեր սիրելի Նիկոլը։ Այն նո՞ւյն, որ ոչ մի կապ չունի ընդունված հակասահմանադրական նախագծի հետ։

Ի՞նչ իրավականության շրջանակներում մնալ։ Դուք հարյուր անգամ արդեն մեղանչել եք այդ իրավականության առաջ ու դրանից հետո հանգիստ սուրճ հյուրասիրել Նիկոլին։

Այդ ձեր իրավականությունը չգիտեմ՝ ինչ է նշանակում, բայց իրավաբանությունը հաստատ չի նույնացնում իրավունքի խախտումը կանխելու, կասեցնելու և մինչև խախտումը եղած դրության ենթադրյալ հնարավոր վերականգնման իրավիճակները։ Հետևաբար տարբերություն կա ու շատ էական տարբերություն ՍԴ դիմելու ժամկետների մասով։ Ու այդ տարբերությունը ձեր սիրած զուտ իրավականն է։

Իսկ, այ ձեր հայտարարությունները անգամ քաղաքական չեն, այլ զուտ՝ հպատակություն։

Հ.Գ. Էդմոն էլ են դառնում, ոչ թե ծնվում։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը