Լրահոս

24.06.2020 14:50


Լիքը օբյեկտներ չեք փակում, որովհետև քայլել են վարչապետի հետ. վեճ՝ ՍԱՏՄ-ի աշխատակցի և սրճարանի ներկայացուցչի միջև (տեսանյութ)

Լիքը օբյեկտներ չեք փակում, որովհետև քայլել են վարչապետի հետ. վեճ՝ ՍԱՏՄ-ի աշխատակցի և սրճարանի ներկայացուցչի միջև (տեսանյութ)

Պարետի որոշմամբ՝ երևանյան սրճարաններից մեկը պետք է 24 ժամով գործունեությունը կասեցնի, քանի որ գրանցամատյանը պատշաճ կերպով չէր լրացվել։ ՍԱՏՄ-ի աշխատակիցը եկել էր արձանագրելու և սրճարանի մուտքին կասեցման փաստաթուղթը փակցնելու համար, որի ընթացքում ՍԱՏՄ-ի աշխատողի և սրճարանի ներկայացուցչի միջև վիճաբանություն սկսվեց։

Սրճարանի ներկայացուցիչը նշում էր, որ ՍԱՏՄ աշխատակիցը մինչև սրճարանի ներկայացուցչին, տնօրենին մոտենալը մոտեցել է հաճախորդներին. «Հաճախորդը նստած է, եկել ու հարձակվել եք հաճախորդի վրա, ի՞նչ էիր հարցնում հաճախորդներին»։

«Ինչ որ հարցնում էի։ Նրանք բողոքե՞լ են»,- արձագանքեց ՍԱՏՄ-ի աշխատակիցը։

Սրճարանի ներկայացուցիչն ասաց, որ դա կեղծիք է, որն իրենք չեն ստորագրելու. «Կեղծիք է, որը մենք չենք ստորագրելու։ Պարետի 63-րդ որոշումը, որը սահմանում է հանրային սննդի գործունեությունն ինչպես պիտի աշխատի։ Եվ այդ որոշման մեջ գրած չի, որ ես պիտի մատյան պահեմ։ Ես ձեզ դատի եմ տալու։ Սա սեփականություն է, որ թե պետական տարածք։ Թող բարի լինեն տնտեսվարողին նախապես զգուշացնեն, որ կասեցման գործունեություն է իրականացվելու, որ տնտեսվարողն էլ առավոտ շուտ աշխատողներին չկանչի գործի։ Ես իմ իրավունքները պաշտպանելու եմ։ Սենց չի լինում, սենց երկիր չեն ղեկավարում։ Էսօր Սննտի տեսչության մաքրությունը չի հետաքրքրում, մատյանն է հետաքրքրում։ Հարցնում եմ իրեն՝ մատյանից բացի ուրիշ բան չե՞ք ուզում ստուգել, ասում է՝ ինձ բացարձակ չի հետաքրքրում, ես իրեն հարցնում եմ՝ օրինակ ես մատյան լրացնեմ ու ախտահանում, մաքրություն չանեմ, դա նորմա՞լ է, ասում է՝ հա, նորմալ է»։

Նա պատմեց, որ պարետի որոշմամբ իրենց սրճարանի գործունեությունն արդեն երկրորդ անգամ են կասեցնում. «Առաջին անգամ կասեցվել է կենդանի երաժշտության համար։ Ես օրենքը նայեցի ու հասկացա, որ սխալ եմ իմացել։ Ես իրենց ասեցի, որ լիքը օբյեկտներ կան, որոնք չեք փակում, դե որովհետև ժամանակին քայլել են վարչապետի հետ կամ մոտիկ է վարչապետի շրջապատի հետ»։

Այնուամենայնիվ ՍԱՏՄ աշխատակիցը կազմեց արձանագրությունը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը