Կարծիք

24.06.2020 14:23


Նրանք զոհվեցին վասն ոչնչի

Նրանք զոհվեցին վասն ոչնչի

Հայաստանի մեխի գլուխ նախագահը` ՀՀԿ-ի ամենաանհաջող կադրը, էլի, շա՜տ ողբերգական կերպար էր։ Աստված հոգին չ«լուսավոր»ի...
Ինչպես ինքը օրերս արձանագրեց`դեմքի լո՜ւրջ, շա՜տ լուրջ, մի քիչ էլ թախծոտ արտահայտությամբ (երևի գիտեր գլխին գալիքը), չափազանց խնամքով էր վերաբերվում սեփական խոսքին. այնքան էր արժեվորում, որ ափսոսում էր օգտագործել` համեստորեն լռում էր, անգամ եթե աչքի առաջ ամենաայլասերված ձևերով բռնաբարում էին Սահմանադրությունը, որի պահպանմանը հետևելն իր սուրբ պարտականությունն էր կամ բացահայտ շինծու քաղաքական գործեր էին կարում մարդկանց վրա։

Համարում էր, որ նախագահի խոսքը իր քաշով մեկ ոսկի արժի, ու պահում էր նեղ օրվա համար (ի՞նչ իմանար, թե էդ ուղտը մի օր էլ իր դռանը չէր չոքի), ո՛ւր մնաց քայլ աներ` Տապոռ Նիկոլի ու իր 89 կոճակների անցկացրած բացահայտ հակասահմանադրական օրենքներն ու որոշումներն ուղարկեր Սահմանադրական դատարան և փորձեր վիճարկել դրանց սահմանադրականությունը։ Կենդանության օրոք մի անգամ նման «ղալաթ» արեց, այն էլ` որովհետև սեղանին իր և իր ընտանիքի համար կենսական հարց էր դրված` բանկային գաղտնիքի լինել-չլինելու հարցը...

Դե, իսկ «Լուսավոր Հայաստանը»... «Լուսավոր Հայաստանը»` չգիտեմ, բայց Էդմոնը` Մարուքյանը, էլի, ապացուցեց, որ ծանծաղամիտ Ալենь-ը, որքան էլ զարմանալի է, նրա հաշվով չէր սխալվում։ Այո՛, ժամանակից շուտ` ջահել-ջիվան, իր քաղաքական մահկանացուն կնքած «կլասիկ» հաճախորդը կլասիկ քաղաքական տրյապկա էր...
Ավելի տրյապկա կլասիկ հաճախորդ չի լինում...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը